Անահիտ Բախշյանն ահազանգում է (լուսանկարներ)
ԼուսանկարներԵրևանի ավագանու ԵԼՔ խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը facebook սոցցանցի իր էջում լուսանկարներ է հրապարակել և գրել.
Սա հարավ-արևմտյան Բ-3 թաղամասի նախկին մանկապարտեզի շենքն է, որի 1-ին հարկի 3 ապակե պատուհան ունեցող սենյակում ծվարել է «Լիլիա» համատիրությունը։ Ստորև՝ այդ շենքի այսօրվա վիճակը։ Իսկ Մալաթիայում որքան երեխաներ են իրենց նախադպրոցական կրթությանը հերթում սպասում, պետական գաղտնիքի նման փակ է կամ չի արտահայտում իրականությունը, որովհետև երեխաներին հերթագրում են 3 տարին լրանալուց հետո, երբ երեխան արդեն պետք է սկսի հաճախել մանկապարտեզ: Տրամաբանությունն անհայտ է: Նշեմ նաև, որ Երևանում թվով 87 մանկապարտեզներում գործում են նաև կրտսեր՝ 2-3 տարեկանների համար խմբեր ու այնտեղ քանի երեխա կա հերթագրված, նույնպես պետական գաղտնիք է: