Քառորդ եզրափակչում կցանկանայի խուսափել «Ատլեոտիկո»-ի հետ հանդիպումից. Վենգեր (տեսանյութ)
Սպորտ«Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչում «Միլան»-ի նկատմամբ տարած 3:1 հաշվով հաղթանակի մասին:
«Միլան»-ի նկատմամբ հաղթանակը մեզ անհրաժեշտ էր, որպեսզի վերականգնվեինք մեր վերջին արդյունքներից: Բարդ խաղ էր, բայց արդյունքում հաղթեցինք: Բաց խաղ էր: Մեր թիմը պետք է բարելավի խաղը պաշտպանության գծում, բայց, ընդհանուր առմամբ, տեխնիկական թիմ ենք»,-Վենգերի խոսքը մեջբերում է BBC Sport-ը:
Խոսելով քառորդ երզափակչի վիճակահանության մասին՝ Վենգերը նշել է.
«Մեծ սիրով կխուսափեինք «Ատլեոտիկո»-ի հետ քառորդ եզրափակչում հանդիպելուց»: Նշենք, որ ԵԼ-ի քառորդ եզրափակչի վիճակահանությունը կայանալու է այսօր, Երևանի ժամանակով՝ 16:00-ին: