Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում կկիրառվի կրկնապատկերների համակարգը
ՍպորտՖԻՖԱ-ն հաստատել է «Մունդիալ-2018»-ում կրկնապատկերների կիրառման հնարավորությունը:
Կրկնապատկերների կիրառման համակարգը 2017 թվականին օգտագործվեց Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությունում, աշխարհի ակումբային առաջնությունում, ինչպես նաև Գերմանիայի և Իտալիայի ֆուտբոլի ազգային առաջնություններում:
«Մունդիալ-2018»-ը կընդունի Ռուսաստանը: Աշխարհի առաջնությունը կմեկնարկի հունիսի 14-ին, իսկ եզրափակիչ հանդիպումը կկայանա հուլիսի 15-ին: