Խուան Մարտին դել Պոտրոն դուրս եկավ կիսաեզրափակիչ (տեսանյութ)
ՏեսանյութերԱրգենտինացի թենիսիստ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Խուան Մարտին դել Պոտրոն դուրս եկավ «Indian Wells»-ի կիսաեզրափակիչ:
Քառորդ եզրափակիչում դել Պոտրոն մրցում էր գերմանացի Ֆիլիպ Կոլշրայբերի հետ: Օլիմպիական խաղերի փոխչեմպիոնին հաջողվեց հաղթել 2 ժամ 9 րոպե ձգված մրցախաղում` 3:6, 6:3, 6:4 հաշվով:
Կիսաեզրափակիչում Խուան Մարտին դել Պոտրոն կխաղա Կանադան ներկայացնող Միլոշ Ռաոնիչի հետ: