00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
«Ավրորա» մարդասիրական մրցանակի 2018 թվականի հերոսները նրանք են (տեսանյութ)Սերժ Սարգսյանի հրաժարականը` «Время покажет» հաղորդման թեմա (տեսանյութ)Պահանջում են մարզպետի հրաժարականըԱդրբեջանական զինուժը նորից տեղաշարժվում է առաջնագծում (տեսանյութ)Փաշինյանի հետ բանակցությունների օրակարգը բաց է. Կարեն Կարապետյան«Արսենալ»-ը 50 մլն կտրամադրի նոր տրանսֆերների համարՉինուհին հիվանդանոցում է հայտնվել «երկնքից» վրան ընկած շան պատճառով«Արցախ»-ի ֆուտբոլիստները հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (լուսանկար)Չեխիան հայ ազգի հետ սգում է ապրիլի 24-ը. Պետր Միկիսկա ՀՀԿ-ի պարտության գլխավոր պատճառը

Ինչ է իրականում կատարվել Շիրակի պետական համալսարանում

 

ՀՀ ԿԳ նախարարության Գյումրու «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան»-ի դասախոսներ Գագիկ Համբարյանին եւ Հովհաննես Խորիկյանին աշխատանքից ազատելուց հետո թեման չի դադարում լինել հանրության հետաքրքրության ներքո:

Մինչ այժմ որևէ մեկնաբանություն չի տվել բուհի ռեկտոր Սահակ Մինասյանը, սակայն «Արմենպրես»-ի թղթակցի՝ պարզաբանում ստանալու խնդրանքին նա արձագանքեց. «Ես այս ամենի վերաբերյալ մեկնաբանություն չեմ տալիս: Մեկնաբանությունս գիտական խորհրդի որոշումներն են, արձանագրությունները ՝ 35 էջ. ամբողջը վավերացված և տեղադրված է բուհի կայքում»,-նշեց Սահակ Մինասյանը:

Ռեկտորի կողմից մատնանշված որոշման մեջ նշված է «Էթիկայի հանձնաժողովը գտնում է որ Խորիկյանի ու Համբարյանի վարքագիծը ստեղծված իրավիճակում իր բացասական հետևանքներով բուհի համար վնասակար է և խարխլում է բարոյահոգեբանական մթնոլորտը բուհում, արատավորում է հաստատության վարկանիշը, և ի վերջո տուժում են բուհի շահառուները: Հանձնաժողովը համակարծիք է գիտական այն որոշմանը, որի համաձայն Հ. Խորիկյանի ու Գ. Համբարյանի պահվածքն այլևս վստահություն չի ներշնչում և այլևս անհամատեղելի է դասախոսի աշխատանքի հետ:

Ելնելով վերը նշվածից հանձնաժողովը որոշեց՝ 1. հանձնաժողովի կողմից ուսումնասիրված նյութեր ողջամիտ հիմքեր են էթիկայի նորմերի խախտման փաստ արձանագրելու համար, 2. վերը նշված դասախոսները խախտել են ՇՊՀ-ի գիտական խորհրդի կողմից 30.01.2017 նիստում հաստատված «Էթիկայի սկզբունքներով» սահմանված «Ազնվության», «ճշմարտացիության», «Այլոց նկատմամբ հարգանքի» և «Վստահության» սկզբունքների որոշակի կետերը»,-նշված է որոշման մեջ՝ ստորագրված հանձնաժողովի նախագահի, քարտուղարի ու 3 անդամների կողմից: Գագիկ Համբարյանի և Հովհաննես Խորիկյանի հետ կնքված աշխատանքային պայմանագրերը լուծելու համար հիմք հանդիսացել են ՇՊՀ գիտխորրդի, և էթիկայի հանձնաժողովի որոշումները՝ հիմք ընդունելով 5-6 ամսվա ընթացքում տեղի ունեցող իրադարձությունները:

Խնդրին անդրադարձել է նաև բուհի պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանը, ով ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ցավում եմ մեր սիրելի Շիրակի պետական համալսարանում իրադարձությունների նման զարգացման համար: Անկախ որեւէ հանգամանքից, դրդապատճառից ու բերվող հիմնավորումից, այն պատիվ չի բերում բուհական ու ակադեմիական միջավայրին ընդհանրապես: Առայժմ արձանագրենք, որ բուհից հեռացվել են նրա լավագույն մասնագետներից երկուսը: Տարիների համատեղ աշխատանքային փորձը, ուսանողական եւ մասնագիտական շրջանակներում նրանց ունեցած բարձր համարումը բավարար հիմք են նման գնահատականի համար:

Վստահ եմ, որ հեռացված դասախոսները, լինելով կրթական ու ակադեմիական աշխատաշուկայում պահանջարկված կադրեր, իրենց արժանի տեղը կգտնեն կյանքում՝ շարունակելով կրթել ու դաստիարակել մեր նոր սերունդը: Կասկած չունեմ, որ նրանք դա ապագայում կշարունակեն կատարել հենց Շիրակի պետական համալսարանում:

Համոզված եմ, որ բուհում տեղի ունեցած եւ տեղի ունեցող գործընթացների, ինչպես նաեւ ստեղծված իրավիճակի իրական հաղթահարման վերաբերյալ ապագայում դեռ առիթ կլինի արտահայտելու առավել ամբողջական կարծիք»,- գրել է Անահիտ Ֆարմանյանը: Երկու դասախոսների աշխատանքային պայմանագրերը լուծվել են ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ 1-ին հոդվածի վեցերորդ կետի (Աշխատանքային պայմանագրի լուծումը գործատուի նախաձեռնությամբ` աշխատողի կողմից իր պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում) և 122 հոդվածի 2-րդ կետի (Աշխատանքային պայմանագրի լուծումն աշխատողի նկատմամբ վստահությունը կորցնելու պատճառով. գործատուի գույքի պահպանությունը դրել է վտանգի տակ) համաձայն:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Գագիկ Համբարյանը նշեց, որ նմանատիպ հանգուցալուծում սպասում էին, բայց դա արվել է իրավունքների կոպիտ խախտումներով: «Պարոն Մինասյան անձի դեմ ուղղված մեր մեղադրանքները, չգիտես ինչու, վերագրվում են բուհին, եւ ռեկտորը, իր անձը նույնացնելով համալսարանի հետ, հայտարարում է, թե մենք վարկաբեկում ենք բուհը: Այնինչ, մենք ընդամենը բարձրաձայնել ենք ռեկտորի կամայականությունների մասին»,-նշեց Գագիկ Համբարյանը: Նա կարծում է, որ ռեկտորն իրենց ազատել է մարտի 24-ին համալսարանում ծրագրված խորհրդի նիստից առաջ:

«Այսինքն՝ ռեկտորը, գործից ազատելով, արեց այնպես, որ մենք չմասնակցենք խորհրդի նիստին և չբարձրաձայնենք խնդիրները և այն ամենն ինչ կատարվում է բուհում, զրպարտելով, բարդեն մեզ վրա»,-նշեց Գագիկ Համբարյանը հավելելով, որ բուհի այս որոշումը կբողոքարկվի իրավական հարթության վրա: «Եթե այս ապօրինի որոշումը չբեկանեն ու մեզ չվերականգնեն, մենք կմտնենք դատարան և ոչ միայն դատարան: Խաղաքարերը չեմ ուզում հիմա լրիվ բացել»,-նշեց Գագիկ Համբարյանը:

Արմենուհի Մխոյան

դիտվել է 2737 անգամ
Լրահոս
24 Ապր
«Ավրորա» մարդասիրական մրցանակի 2018 թվականի հերոսները նրանք են (տեսանյութ)Մոսկվայի Հայ Առաքելական եկեղեցին հերքում էՍերժ Սարգսյանի հրաժարականը` «Время покажет» հաղորդման թեմա (տեսանյութ)Պահանջում են մարզպետի հրաժարականըԱդրբեջանական զինուժը նորից տեղաշարժվում է առաջնագծում (տեսանյութ)Փաշինյանի հետ բանակցությունների օրակարգը բաց է. Կարեն ԿարապետյանԱլիևների թաքցրած թալանած ունեցվածքի տեղը հայտնի է«Արսենալ»-ը 50 մլն կտրամադրի նոր տրանսֆերների համարEl Pais-ը ծավալուն հոդվածով անդրադարձել է Իսպանիայի արխիվներում Հայոց ցեղասպանության մասին վկայող փաստաթղթերին Չինուհին հիվանդանոցում է հայտնվել «երկնքից» վրան ընկած շան պատճառով«Արցախ»-ի ֆուտբոլիստները հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (լուսանկար)Չեխիան հայ ազգի հետ սգում է ապրիլի 24-ը. Պետր Միկիսկա ՀՀԿ-ի պարտության գլխավոր պատճառը Հատում են «Նաիրի» բժշկական կենտրոնի բակի հսկա ծառերը (տեսանյութ)Երևանում բնակելի շենքի հրդեհային անվտանգության կանոնների խախտումները բարդացրել են հրշեջների աշխատանքը Կարեն Կարապետյանը հանդիպում է ունեցել IDeA հիմնադրամի ղեկավար կազմի ներկայացուցիչների հետՆիդեռլանդները կարող է երկու հայ երեխայի արտաքսել Հայաստան Արևմուտքի գնահատականը ՝ «թավշյա հեղափոխությանը»Էրդողանն ապրիլի 24-ին հերթական ոչինչ չասող ուղերձն է հղել պոլսահայերին«Ահա հետևանքը». Լուկաշենկոն՝ Հայաստանի մասինՀայաստանում հարգում են Ցեղասպանության զոհերի հիշատակը. ռուսական լրատվամիջոցների անդրադարձըՍիրուշոն ցույց է տվել, թե ինչպես են երիտասարդներն իր երգի ներքո տոնում վարչապետի հրաժարականը Ժամանակն է, որ միջազգային հանրությունը ճանաչի մարդկության դեմ այս հանցագործությունը. Հենրիխ ՄխիթարյանԿարեն Կարապետյանը և Սամվել Կարապետյանը քննարկել են Հայաստանում իրականացվող ներդրումային ծրագրերըՄեկնարկել է «թավշյա հեղափոխականների» երթը դեպի Ծիծեռնակաբերդ (ուղիղ միացում)Հայաստանում օպերատիվ իրավիճակը վերահսկելի է. Վլադիմիր Գասպարյանը հանդիպել է Կարեն Կարապետյանի հետՀայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի հենց Թուրքիայի խորհրդարանում. ՓայլանԶարգացած և հզոր պետություն. սա է մեր պատասխանը 1915 թ.-ի ոճրագործությանը. Արման ՎարդանյանԿրեմլը հուսով է՝ Հայաստանում քաղաքական փոխհամաձայնություն կհաստատվի«Թավշյա հեղափոխության» երիտասարդները մաքրում են Երևանը (լուսանկարներ)Զինված ուժերում սկսված բարեփոխումները պետք է շարունակվեն. Կարեն Կարապետյան Մեկնարկում է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչըԷջմիածնում երկրապահ կամավորականի դանակահարման դեպքի առթիվ հարուցվել է քրգործԻշխանափոխվել է․ Գոռ Վարդանյանը գրկել ու շնորհավորել է մարդկանց՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի կապակցությամբ ԵԽԽՎ համազեկուցողները Սերժ Սարգսյանի քայլը համարձակ են որակելԻնչպես կարող է Թրամփը ճշմարտությունն ասել Հայոց ցեղասպանության մասին. CNN-ի անդրադարձըՇուշան Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջի ետնանկար է դարձրել Սերժ Սարգսյանի լուսանկարըՔիմ Քարդաշյանի անդրադարձը Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններին (լուսանկար) Սերժ Թանկյանը պարզաբանել է՝ ինչու չի կարողացել գալ ՀայաստանԿարեն Կարապետյանն Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել. «Անհապաղ պետք է թուլացնել այդ լարվածությունը»Արաքսավանի սելավատարից փրկարարները քաղաքացու դի են դուրս բերել Վանես Մարտիրոսյան-Գենադի Գոլովկին. հայացքների մենամարտ (տեսանյութ, լուսանկարներ)Ովքեր և ինչու են սպանել 46-ամյա ազատամարտիկին. մանրամասներԱՄՆ-ը ձգտում է «իրադարձությունների ազնիվ ու շիտակ ճանաչման». դեսպան Միլսը՝ ԾիծեռնակաբերդումՀրանտ Մելքումյանը Բանգկոկի մրցաշարում 7-րդն է ՀՅԴ-ն պատրաստ է բոլորի հետ աշխատել (տեսանյութ) Հանկարծ չստացվի այնպես, որ գա նոր օլիգարխ եւ իշխի հին օլիգարխին. Ռուբեն ՎարդանյանԿարեն Կարապետյանն ու Բակո Սահակյանը կարևորել են Հայաստանում կայունության պահպանումը Սերժ Սարգսյանը բացառիկ հայրենասիրություն ցուցաբերեց. Շարմազանով Չեխիայի դեսպանը դրական ավարտ է ակնկալում Հայաստանում տեղի ունեցող զարգացումներից
Ամենադիտված
Սերժ Սարգսյանը լքեց Հայաստանի տարածքըՀայտնի է Սերժ Սարգսյանի գտնվելու վայրըՍամվել Ալեքսանյանի կոչը՝ Նիկոլ ՓաշինյանինԼյովա Երանոսյանը հայհոյեց Սասուն Միքայելյանին. նույն ձև պատասխան ստացավ (տեսանյութ)Անհապաղ ազատ արձակել Նիկոլ Փաշինյանին. Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդԵս անում եմ իմ քայլը. Բանտի պաշտոնյան միացել է Նիկոլ Փաշինյանին (լուսանկար)Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը պատշգամբից հետևում է ցույցերին. գաղտնի նկարահանումՄիխեիլ Սաակաշվիլիի կոչը՝ Հայաստանի իշխանություններինԷդուարդ Շարմազանովի եղբայրը ցուցարարին ծեծելով նստեցնում է ավտոմեքենան (տեսանյութ)ԱՐՏԱԿԱՐԳ ԹՈՂԱՐԿՈՒՄ. Կենտրոնում անկարգություններ են, ծեծ ու ջարդ. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ