«ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է Եվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց Շահրամանյան Սամվելը դրսևորում է գործակալական պահվածք, ինչը պետք է գրավի համապատասխան կառույցների խիստ ուշադրությունը. Հովհաննիսյան Որակի հարցում զիջում չի լինելու, անորակ աշխատանքը չի ընդունվելու. Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ. փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել ԱՆ իրավաբանական անձանց պետռեգիստրի գործակալությունը Կոմիտասին կտեղափոխվի Բուզանդ 1/3 հասցե, քանի որ շենքը օտարվելու է Գևորգ Պապոյանը ընդունել է Հարավային Կովկասում Շվեյցարական համագործակցության գրասենյակի տարածաշրջանային տնօրենի տեղակալ Վերներ Թութին Խմելու ջուրը չի թանկանա ՈՒՂԻՂ. ՀՀԿ-ն Աշոտ Նավասարդյանի ծննդյան առթիվ այցելել է Եռաբլուր 

Եթե աղտոտեք և չմաքրեք, ուրեմն ջուր և բերք չեք ունենալու. վարչապետը՝ արարատցիներին

Քաղաքական

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է Վեդի` ծանոթանալու 2017 թ. Արարատի մարզի զարգացման ծրագրերի շրջանակում ըստ ոլորտների իրականացված միջոցառումների արդյունքներին ու 2018 թ. անելիքներին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մարզպետ Արամայի Գրիգորյանը զեկուցել է, որ համայնքների 2017թ. բյուջեով եկամտային մասը նախատեսվել էր 6 մլրդ 834.7 մլն դրամ, որի դիմաց փաստացի մուտքը կազմել է 6 մլրդ 907 մլն դրամ, կամ 101.1%, նախորդ տարվա համեմատությամբ ավել է մուտքագրվել 442.4 մլն դրամով, ինչը պայմանավորված է ինչպես ապառքների, այնպես էլ հաշվարկային ցուցանիշների ավել պլանավորմամբ: Սեփական եկամուտների գծով նախատեսված 2 մլրդ 227.7 մլն դրամի դիմաց փաստացի հավաքագրվել է 2 մլրդ 365.7 մլն դրամ, սեփական եկամուտների պլանը կատարվել է 106.2%-ով: Համայնքների սեփական եկամուտները մեկ շնչի հաշվով 2017-ին կազմել է 9155 դրամ՝ 2016-ի 7069 դրամի դիմաց: Ակնկալվում է այդ թիվը 2018-ի ընթացքում հասցնել 10699 դրամի: 

Արամայիս Գրիգորյանի խոսքով՝ մարզը 2017-ին աննախադեպ ցուցանիշ է արձագանագրել համայնքային բյուջեների հավաքագրման ուղղությամբ: Ըստ մարզպետի՝ մարզում նախորդ տարվա համեմատ շուրջ 524 մլն դրամից ավել գումար է հավաքագրվել, բյուջեների կատարողականը հասցնելով 106,5 %-ի: 2018-ին համայնքների կողմից նախատեսվում է ավելացնել սեփական եկամուտները 538,3 մլն դրամով (կամ 24,1 տոկոսով): 

Վարչապետ Կարեն Կարապետյանն անհրաժեշտ է համարել ավելացնել համայնքների եկամուտները մեկ շնչի հաշվով: «Այս ցուցանիշով Արարատի մարզը հանրապետությունում գտնվում է միջակայքում: Ակնկալվում է, որ սեփական եկամուտները մեկ շնչի հաշվով հանրապետությունում կազմելու է 11350 դրամ, ինչը նշանակում է, որ Արարատում այդ ցուցանիշը պետք է ավելին լինի, քանի որ մարզը ամենազարգացածներից մեկն է: Մենք պետք է հասկանանք, որ եթե գույքը, հողը, չի գույքագրվում, ապա ցուցանիշները ցածր են լինելու», - ասել է վարչապետը: 

Արամայիս Գրիգորյանը նշել է, որ մարզի համայնքներում առաջնահերթ լուծում պահանջող ծրագրերն իրագործելու նպատակով ՀՀ պետական բյուջեից 2017 թվականին հատկացվել է 550 մլն դրամ: Այդ միջոցներն ուղղվել են համայնքներում առավել հրատապ խնդիրների լուծմանը: Ծրագրերի գնումներն իրականացնելու արդյունքում տնտեսվել է 124,7 մլն դրամ և վերադարձվել պետական բյուջե: Ընթացքի մեջ են Արտաշատի բժշկական կենտրոնի հիմնանորոգման, Արարատ քաղաքի ավագ դպրոցի, Նոր Խարբերդի N 2 միջնակարգ դպրոցի կառուցման, Արարատ գյուղի մանկապարտեզի հիմնանորոգման, Աբովյան և Դաշտաքար համայնքների մանկապարտեզների նոր շենքերի կառուցման աշխատանքները: Նշվել է, որ նախորդ տարի մարզում տրամադրվել է 500 շինթույլտվություն և ակնկալվում է, որ ընթացիկ տարի շինարարության ոլոտում մարզում կարձանագրվի 10 տոկոսի աճ: Բնակչության միջոցներով 2017-ի ընթացքում շինարարության բնագավառում իրականացվել է 3 միլիարդ 800 մլն դրամի շինարարություն. Ակնկալվում է, որ այդ թիվն այս տարի կհասնի 4 մլրդ 200 մլն դրամի՝ հաշվի առնելով նաև այն, որ ընթացիկ տարվա առաջին երկու ամսում արդեն իսկ տրվել է շուրջ 100 շինթույլտվություն: 

Ջրամատակարարման ուղղությամբ «Վեոլիա Ջուր» ընկերության պատվիրատվությամբ մարզի համայնքներում ջրամատակարարման բնագավառում 2017-ին իրականացվել է մոտ 300 միլիոն դրամի աշխատանքներ, դրանցից ամենախոշորը Գառնի–Արտաշատ–Երասխ 1800 գ/մ երկարությամբ նոր ջրագծի կառուցումն է 200 միլիոն դրամ, որի շինմոնտաժային աշխատանքները ավարտվել են, ընթանում են փորձարկման աշխատանքները: 

Մարզպետը զեկուցել է, որ մարզում գույքագրված աղբավայրերի թիվը կազմում է 260, որոնցից վերացվել են 217-ը: Աղբավայրերի թիվը նախատեսվում է թողնել 3-4 հատ, որոնք հնարավորինս սեղմ ժամկետում կցանկապատվեն և կբարեկարգվեն: 2018-ին առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու աղբահանության ոլորտում նախատեսված աշխատանքներին: Մարզպետարանի պատասխանատուները զեկուցել են, որ մարզում աղբահանության տարեկան բյուջեն կազմում է 345 մլն դրամ և ընթացիկ տարում կապահովվի ինքնածախսածածկում: Արդեն իսկ պայմանագրեր են կնքվել 2600-ի իրավաբանական անձանց հետ. Վարչապետը հանձնարարել է հնարավորինս սեղմ ժամկետներում պայմանագրեր կնքել նաև մնացած 400 իրավաբանական անձանց հետ: 

Կարեն Կարապետյանը նաև հանձնարարել է վերանայել աղբահանության սակագները: «Մենք աղբահանության համար ինչ ֆինանսավորում ենք՝ շարունակելու ենք, բայց ինքնածախսածածկման պարագայում առաջարկելու ենք, որ այդ միջոցներով ավելի օգտակար ծրագրեր իրականացնեք», - ընդգծել է վարչապետը: 
Կարեն Կարապետյանը նշել է, որ կառավարությունն այս տարի նույնպես հատուկ ուշադրություն է դարձվելու ջրի խնդրին, որպեսզի մեր գյուղացին այն ունենա: Միաժամանակ, անդրադառնալով ոռոգման ջրանցքներում աղբ թափելու, աղտոտելու խնդիրներին, վարչապետը նշել է. «Մեր ջրային պաշարների կոմիտեն ամեն տարի գալիս է այդ ջրանցքները մաքրում է կուտակած աղբից: Մենք այդ հարցին անդրադարձել ենք կառավարության նիստին: Բոլոր այդ կետերը, որտեղ այդ ռիսկերը կան, վերցնում եք անձնական վերահսկողության տակ: Համայնքների ղեկավարներին զգուշացնում եք, որ եթե մենք վաղը գանք, և համայնքում տեսնենք, որ այդ ջրանցքը կրկին լցված է աղբով, և այդ համայնքը ջուր չունի, ասելու ենք, գումարը տրամադրեք, որպեսզի մենք այն մաքրենք: Համապատասխան եղանակով համայնքների բնակիչներին տեղեկացնում եք, որ եթե աղտոտեք և չմաքրեք, ուրեմն ջուր և համապատասխանաբար բերք չեք ունենալու»: 

2017-ի ընթացքում ավտոճանապարհներին ընդհանուր առմամբ կատարվել է 4,1 մլրդ դրամի նորոգման, պահպանման և շահագործման աշխատանքներ, որից՝ միայն 3,1 մլրդ դրամը` հյուսիս-հարավ ճանապարհի 8 ուղեանցերի վերակառուցման նպատակով: 2018-ին ճանապարհաշինության բնագավառում կիրականացվեն 2.1 մլրդ դրամի աշխատանքներ:

Անդրադառնալով ճանապարհաշինությանը՝ վարչապետը հորդորել է հատկապես գյուղական համայնքներում ճանապարհները վերանորոգել ոչ ստանդարտ լուծումներով: «2018թ. հետևյալ խնդիրներ պետք է համայնքների առջև դնենք: Ներքին ճանապարհները կարգավորել հնարավորինս էժան և ոչ ստանդարտ լուծումներ գտնելով, լուսավորությունը և աղբահանության հարցը և աղբարկղների տեղադրումը: Այդ հարցերի լուծման համար մեծ միջոցներ պետք չեն: Մենք պատրաստ ենք յուրաքանչյուր ծրագիր նայենք, մանավանդ, որ հիմա սուբվենցիաների բանաձև ենք դրել՝ ասում ենք եթե համայնքը սա է անում, ուրեմն մենք սա կանենք: Ձեր առջև դրեք այդ խնդիրը, պարոն մարզպետ», - ասել է Կարեն Կարապետյանը՝ համոզմունք հայտնելով, որ դա ևս համայնքներում տրամադրությունը փոխելու է: 

Արամայիս Գրիգորյանը տեղեկացրել է, որ մարզում գործում են 49,116 գյուղացիական տնտեսություններ, առկա են 305 հա ջերմոցներ, 1840 սառնարաններ՝ 17770 տոննա ընդհանուր հզորությամբ: Գյուղացիական տնտեսությունների և մշակովի հողատարածքների խոշորացման գործընթացի արդյունքում խոշոր հողակտորներ /5հա և ավել/ ունեցող գյուղացիական տնտեսությունների թիվը 2017-ի դրությամբ կազմում է 313 գյուղացիական տնտեսություններ՝ 2016-ի 280-ի փոխարեն: Նախորդ տարվա ընթացքում կատարված ցանքերը մարզում կազմել են 18507 հա, նախորդ տարվա համեմատ ավել է արտադրվել շուրջ 30765 տոննա պտուղ և 19236 տոննա խաղող: Լիզինգի պետական աջակցության ծրագրով մարզ է ներկրվել 10 միավոր գյուղատնտեսական տեխնիկա: Մարզպետը նշել է, որ մարզի գյուղատնտեսության զարգացման վրա էական ազդեցություն կունենա Երասխ համայնքում 30 հա գյուղնշանակության հողատարածքների վրա «Գրին Ֆարմեր» ՍՊԸ-ի կողմից սկսված կաթիլային համակարգի տեղադրմամբ ինտենսիվ այգիների հիմնման աշխատանքները, «Գրին Հաուս» ՍՊԸ-ի կողմից Շահումյան համայնքում իրականացվում է ջերմոցային տնտեսության ընդլայնման ծրագիրը: Այս առումով, կարևորվել է նաև Քաղցրաշենի ինքնահոս ջրատարի կառուցման ծրագիրը, որի արդյունքում ոռոգելի տարածքները կավելանան շուրջ 378 հա-ով: 

Կարեն Կարապետյանն անբավարար է համարել մարզում ինտենսիվ այգիների հիմնման ծրագրերի ընթացքը և հորդորել ակտիվացնել այդ ուղղությամբ աշխատանքները: «Մենք գյուղատնտեսությանն այսօր տնտեսական լեզվով ասած գումար ենք տալիս և ավելի քիչ գումար ենք վերցնելու: Երբ երկու տոկոս դրամով վարկը, այն պարագայում, երբ մեր գնաճը 2.6 տոկոս է, նշանակում է, որ մենք 100 դրամ տալիս ենք, վերջում այդքան էլ չենք վերցնելու: Այդ ծրագրերը՝ ինտենսիվ այգին, գյուղատնտեսության տեխնիկայի լիզինգ, կաթիլային համակարգ, հակակարկտային համակարգ, գումարած մեր ունիվերսալ ծրագիրը՝ 3-10 մլն՝ 5 տոկոսով և սահմանամերձ համայնքների համար՝ 3 տոկոս տոկոսադրույքով: Գյուղատնտեսության պատասխանատուները պետք է օր ու գիշեր դրա մասին մտածեն ու անհանգիստ լինեն», - ասել է Կարեն Կարապետյանը՝ նշելով, որ անանսպահության ոլորտի զարգացման նպատակով առաջիկայում ներկայացվելու է սուբսիդավորման նոր փաթեթ: 

Զեկուցվել է, որ մարզային ենթակայության 107 հանրակրթական դպրոցներում 2017-2018 ուսումնական տարում 32475 աշակերտով կոմպլեկտավորվել է 1610 դասարան: Աշակերտների թիվն անցած տարվա համեմատ ավելացել է 519-ով, իսկ դասարանների թիվը՝ 10-ով: Վարչապետը հանձնարարել է մեծ ուշադրություն դարձնել հատկապես օտար լեզուների, ձեռնարկատիրություն, ֆիզիկական կուլտուրա առարկաների դասավանդմանը: 
Առողջապահության բնագավառում 2017-ի ընթացքում մարզում համավճարով և վճարովի ծառայություններով մուտքերը կազմել են շուրջ 340 մլն դրամ, որը 2016-ի մուտքերից 6,5 մլն դրամով ավելի է: Վճարովի ծառայությունների ընդհանուր գումարը 2016-ին կազմել է 334 մլն դրամ, 2017-ին ՝ 338 մլն, իսկ 2018-ին նախատեսվում է 395 մլն դրամ: Նշվել է, որ 2018-ին կավարտվի Արտաշատի հիվանդանոցի վերակառուցման ծրագիրը, այնուհետև կիրականացվի հիվանդանոցը ժամանակակից բժշկական սարքավորումներով և գույքով ապահովվելու ծրագիրը: Վարչապետը հորդորել է վերանայել վճարովի ծառայություններից ներգրավվող միջոցների ծավալը և ներկայացված ցուցանիշները գնահատել անբավարար: Վարչապետի խոսքով՝ առողջապահության ոլորտում նման հանդուրժողականությունն անթույլատրելի է»: 

Արամայիս Գրիգորյանն ամփոփելով զեկույցը՝ նշել է, որ տնտեսության վարման ինտենսիվ մեթոդների կիրառման, աշխատատեղերի ստեղծման, աղքատության կրճատման միջոցով Արարատի մարզում ընթացիկ տարվա ընթացքում ակնկալվում է ապահովել 20% տնտեսական աճ: Նպատակներին հասնելու համար սահմանվել են հիմնական գերակա 2 ուղղություններ. արդյունաբերության աճ՝ շեշտը դնելով փոքր ու միջին բիզնեսի զարգացման վրա և ինտենսիվ գյուղատնտեսության զարգացում:

Մարզում կատարված ներդրումների ծավալը 2017-ին կազմել է 32,1 մլրդ դրամ՝ ստեղծվել է 3000 նոր աշխատատեղ: 2018-ին ներդրումների ծավալը նախատեսում է հասցնել 42 մլրդ դրամի: 
Վարչապետն անհրաժեշտ է համարել ակտիվացնել բիզնես ծրագրերի ներգրավմանն ուղղված աշխատանքները: «Բիզնեսի, գործարար մարդու նկատմամբ ուշադիր եղեք և դիտարկեք պետական ու համայնքային չօգտագործվող տարածքներն ու գույքը մասնավորին տրամադրելու հնարավորությունը՝ նոր աշխատատաղեր ստեղծելու և ներդրումներ կատարելու պարագայում», - նշել է Կարեն Կարապետյանը: 

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի աշխատանքը․ ՍԱՏՄԵվրանեսթը խրախուսում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացի շուտափույթ ավարտըԲաքվի վարքագիծն անընդունելի է կապված ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասով«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններինԱհազանգ կա` մանկապարտեզներում երեխաների վրա գոռում են, ճնշում գործադրում. Բաքոյանը նախարարին Եվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց Շահրամանյան Սամվելը դրսևորում է գործակալական պահվածք, ինչը պետք է գրավի համապատասխան կառույցների խիստ ուշադրությունը. ՀովհաննիսյանՈրակի հարցում զիջում չի լինելու, անորակ աշխատանքը չի ընդունվելու. Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ. փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ«Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնելԳերմանիայում դաշտերից մեկում հսկայական փոս է հայտնվել (լուսանկար, տեսանյութ)Կառավարությունն առաջարկում է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի 6 համայնքներին համայնքային մասհանումներ իրականացնելԵվրանեսթ ԽՎ-ն ողջունել է ԵՄ-ի հետ հարաբերություններն ամրապնդելու ՀՀ կառավարության որոշումըԱՆ իրավաբանական անձանց պետռեգիստրի գործակալությունը Կոմիտասին կտեղափոխվի Բուզանդ 1/3 հասցե, քանի որ շենքը օտարվելու էՏվյալներ ունենք՝ օրական որքան կաթ են աշակերտները խմում․ ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. ԹունյանԳևորգ Պապոյանը ընդունել է Հարավային Կովկասում Շվեյցարական համագործակցության գրասենյակի տարածաշրջանային տնօրենի տեղակալ Վերներ ԹութինԳազայում սով է սպասվում. ԱՀԿ ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց այս պահին չկա, տնտեսության դիվերսիֆակցումը ուղիղ կապ ունի անվտանգության հետԲոլոր ծրագրերը պետք է սպասարկեն Արցախ մեր հավաքական, անվտանգ ու արժանապատիվ վերադարձի տեսլականին Խմելու ջուրը չի թանկանաԻնչքան էլ իշխանությունը զրկի հասարակությանը հերոսներից, մենք գիտենք՝ ինչ է հաղթանակը. ԴանիելյանՈՒՂԻՂ. ՀՀԿ-ն Աշոտ Նավասարդյանի ծննդյան առթիվ այցելել է ԵռաբլուրՌուսաստանը չի պատրաստվում կռվել ՆԱՏՕ-ի հետ, դա ուղղակի անհեթեթություն է. ՊուտինՊոլի շորի նման պառկել են թուրքի ոտքի տակ ու ուզում են՝ նույնն էլ մենք անենք․ ՇարմազանովԵկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթացՆիկոլ, չերազես, ՀՀ-ն Թուրքիայի ստրուկն ու պատրոնը չի դառնալու, ինչպես դու ես. Աննա ՄկրտչյանՕդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա 8-10 աստիճանովToyota-ի խմած վարորդը դարձել է ավտովթարների հեղինակ. 12-ամյա տղան ու նրա մայրը հոսպիտալացվել են Հայկական լեռնաշխարհը եղել է համաշխարհային քաղաքակրթությունների հարաբերման և մշակութային համակցման յուրօրինակ խաչմերուկ. ՀՀ նախագահ (տեսանյութ)Ինչպես են հավաքագրվել «Կրոկուս Սիթի Հոլլում» ահաբեկչություն իրականացնողներըՈստիկանություն տեղափոխված 2 քաղաքացիներից մեկի մոտ, ով անչափահաս է, հայտնաբերվել են թմրամիջոցներ Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին «Գոյ» թատրոնը պատրաստ է գործունեություն ծավալել որպես անկախ թատրոն ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք Երևանի անդամակցությունը կասեցնելու մասին պաշտոնական հայտարարություն չենք ստացել. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՎթարային ջրանջատում Երևանում և ևս 6 քաղաքներում Երևանում կիրականացվի 3-րդ Զատկական փառատոնը Հարկային մարմին սխալ տեղեկատվություն ներկայացնելու դեպքում կնախատեսվի պատասխանատվությունՓաշինյանի, Ֆոն դեր Լեյենի և Բլինքենի հանդիպումը նպատակ ունի Հայաստանին օգնելու. ՄիլլերՎրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Այո, ներողություն եմ խնդրում. Սյունիքի մարզպետը՝ Շուռնուխում կառուցվելիք տների ուշացման մասինԲնակարանային ապահովման աջակցությունից կօգտվեն նրանք, ովքեր կդառնան ՀՀ քաղաքացի. հանդիպում՝ արցախցիների հետՀիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի շենքը կօտարվի «Քվանտ»-ին՝ 123 մլն դրամով2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհինԵգիպտոսի աջակցության կարիքը ունենք Գազայի գոտի մարդասիրական օգնություն տեղափոխելու համար. Փաշինյան2022-ի աշնանից նպաստից զրկված ընտանիքները կշարունակեն ստանալ իրենց նպաստներըԱնիրատեսական է մտածել ադրբեջանցիների կողմից օկուպացված մեր տարածք վերադառնալու մասին. ՇահրամանյանՀայաստանում աշխատանքի է տեղավորվել ԼՂ-ից տեղահանված շուրջ 12 հազար անձ
Ամենադիտված