Արոնյանն՝ ընդդեմ Դին Լիրենի
ՍպորտՀայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը շարունակում է իր ելույթները Բեռլինում ընթացող հավակնորդների մրցաշարում:
8-րդ տուրում հայ գրոսմայստերն ուժերը կչափի Դին Լիրենի հետ:
Հիշեցնենք, որ 7-րդ տուրում Արոնյանը սպիտակ խաղաքարերով մրցելիս պարտվել է Ֆաբիանու Կարաունայից:
14 տուրի ընթացքում շախմատիստները միմյանց հետ կխաղան երկուական անգամ` սպիտակ և սև խաղաքարերով: Գրոսմայստերները կունենան 4 հանգստյան օր: Հաղթողն իրավունք կստանա մրցամարտ անցկացնել աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ, որը կկայանա նոյեմբերի 9-28-ը՝ Լոնդոնում: