Ռոնալդուն պոկերի հեղինակ. 9 գոլ «Ռեալ»-«Ժիրոնա» խաղում (տեսանյութ)
ВидеоԻսպանիայի առաջնության 29-րդ տուրում Մադրիդի «Ռեալ»-ը տնային խաղում 6:3 հաշվով հաղթեց «Ժիրոնա»-ին:
Դաշտի տերերի պոկերի հեղինակ դարձավ Կրիշտիանու Ռոնալդուն. պորտուգալացին 11-րդ րոպեին բացեց հանդիպման հաշիվը, ապա գոլի հեղինակ դարձավ նաև 47-րդ, 64-րդ և 91-րդ րոպեներին: Դաշտի տերերի կազմում գոլի հեղինակ դարձավ նաև Լուկաս Վասկեսը (59՛) գոլային փոխանցումը կատարեց Ռոնալդուն) ու Գարեթ Բեյլը (86'):
Հյուրերի կազմում դուբլ ձևակերպեց Կրիստիան Ստուանին (29', 67'), մեկ անգամ էլ աչքի ընկավ Խուանպեն (88'):
Զիդանի թիմը 60 միավորով բարձրացավ մրցաշարային աղյուսակի 3-րդ տեղ:
Լուսանկարը՝ As-ի