Դռները բացե՛ք, մամուլն է գալիս. լրագրողների բողոքի ակցիան՝ ավագանու նիստերը դռնփակ անցկացնելու որոշման դեմ (տեսանյութ)
ՏեսանյութերԱյսօր Երևանի քաղաքապետարանի դիմաց մի խումբ լրագրողներ բողոքի ակցիա են իրականացնում այն որոշման դեմ, ըստ որի՝ այսուհետ Երևանի ավագանու նիստերն անց են կացվելու դռնփակ և լրատվամիջոցները հնարավորություն չեն ունենալու ներկա գտնվել դրանց ընթացքին:
«Երևանի ավագանու նիստերը որոշվել է դռնփակ անցկացնել: Մենք այս կերպ փորձում ենք ասել, որ դռները բացե՛ք մամուլն է գալիս: Մի խումբ լրագրողներով որոշել ենք գրել նման պաստառներ»,- մեզ հետ զրույցում ասաց լրագրող Փայլակ Ֆահրադյանը:
Նշենք, որ լրագրողներին անհրաժեշտ սարքավորումներով սենյակ է տրամադրվելու և նրանք հնարավորություն են ունենալու նիստերին հետևել հարևան սենյակից, ինչի հետ, սակայն, համաձայն չեն:
Տեսանյութը՝ news.am-ի