ԲԿՄԱ-ի մարզիչը՝ Մխիթարյանի մասին
ՍպորտՄոսկվայի ԲԿՄԱ-ի գլխավոր մարզիչ Վիկտոր Գոնչարենկոն Եվորպայի լիգայի քառորդ եզրափակչում Լոնդոնի «Արսենալ»-ի դեմ խաղից առաջ խոսել է նաև կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին:
«Ինչ շատ էր դուր գալիս Մխիթարյան-Օբամեյանգ զույգը, երբ նրանց հետ խաղում էր նաև Ռոյսը «Բորուսիա»-ում: Տուխելի ժամանակ նրանք հիանալի էին գրոհում: Բայց հիմա նրանք արդեն ուրիշ թիմում են: Հիանալի գիտեմ Մխիթարյանի հնարավորությունները: Մեր ջանքերը առավելագույս կներդնենք, որպեսզի չեզոքացնենք ոչ միայն Հենրիխին, այլև ողջ թիմին:
Եթե Բերեզուցկին ու Իգնաշևիչը շարունակեն խաղալ նման բարձր մակարդակով, ապա ունակ են չեզոքացնել Մխիթարյանին: Դրանում կասկած չկա: Իսկ իմ խնդիրն է նրանց ճիշտ ուղղորդել և պատրաստել»,- մարզչի խոոսքը մեջբերում է Sport-express-ը: