Ներքին քաղաքականությունում ուղղակի ոչնչություն եք․ Գոռ Վարդանյանը՝ Զարուհի Փոստանջյանին
ՔաղաքականԻնչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Երևանի ավագանու հերթական նիստի օրակարգում ընդգրկված էր Վազգեն Սարգսյանի փողոցը ԱՄՆ նախկին նախագահ Վուդրո Վիլսոնի անվամբ վերանվանելու՝ «Երկիր Ծիրանի» խմբակցության նախագիծը։
Նախագծի քննարկման ընթացքում ավագանու՝ ՀՀԿ խմբակցության անդամ Գոռ Վարդանյանը նախագծի հեղինակից հետաքրքրվեց՝ ինչո՞վ է պայմանավորված նման նախագծի անհրաժեշտությունը և ինչո՞վ է պայմանավորված այս խայտառակ առաջարկությունը:
Ի պատասխան հարցին՝ Փոստանջյաը հակադարձեց․ «Խայտառակությունը Դուք եք՝ Ձեր հարցով»:
«Եւս մեկ անգամ ցույց եք տալիս, որ Դուք, Ձեր կերպարով, մեր երիտասարդության, մեր պատմության խայտառակությունն եք: Եւ ոչ միայն խոսելով Հայաստանի ներքին քաղաքականությունից, այլեւ արտաքին քաղաքականությունից՝ ցույց եք տալիս, որ Դուք արտաքին քաղաքականության մեջ շատ փոքր մարդ եք, քանի որ ներքին քաղաքականությունում ուղղակի ոչնչություն եք»,-Փոստանջյանի պատասխանին արձագանքեց Վարդանյանը: