2014թ. Boeing 777-ը կործանելու մեջ մեղադրվող օդաչուն ինքնասպան է եղել իր տանը (տեսանյութ)
ОбществоՈւկրաինացի օդաչուն, որը Մոսկվայի կողմից մեղադրվում էր 2014թ. հուլիսի 17-ին Ուկրաինայի օդային տարածքում Malaysian Airlines ավիաընկերության Boeing 777 ինքնաթիռը խոցելու և մոտ 300 մարդու մահվան պատճառ դառնալու համար, մեռած է հայտնաբերվել իր տանը:
Ինչպես հայտնում է The Daily Mail-ը, կապիտան Վլադիսլավ Վոլոշինը կենդանության օրոք պնդում էր, որ ռուսական կողմն իրեն պախարակում է՝ հայտարարելով, թե ինքն է ինքնաթիռը կործանողը: