«Ժամանակ». Ինչպե՞ս են փոխվելու սահմանները
Հայկական Մամուլ«Ժամանակ» թերթը գրում է.
«Հայաստանի նոր Սահմանադրությունը նախատեսում է, որ Հայաստանի սահմանների փոփոխությունը կարող է տեղիօ ունենալ միայն հանրաքվեով:
Երեկ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում «Ծառուկյան» դաշինք խմբակցության անդամ Արարատ Զուրաբյանը փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանին հարցրեց, թե դա ինչ է ենթադրում, եւ ինչպես պետք է փոխվեն սահմանները: Քոչարյանն էլ պատասխանեց, որ ինքն իրավասու չէ մեկնաբանել Սահմանադրությունը:
Այս ժամանակ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նման մի օրինակ ներկայացրեց. Եթե Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագիր ստորագրվի, հնարավոր է, որ Հայաստանի ներսում գտնվող Քյարքին փոխանակվի Արծվաշենի հետ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում