00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Դոնալդ Թրամփը չարտասանեց «Ցեղասպանություն» բառըԲակո Սահակյանը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը կարեւորել է վիճահարույց բոլոր հարցերը երկխոսության միջոցով լուծելու անհրաժեշտությունը«Լիվերպուլ»-ը հաղթեց խոշոր հաշվով (տեսանյութ)Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանի Շիրակի փողոցում. կա 1 զոհՓաշինյանն առաջարկում է Կ. Կարապետյանին, Ա. Բաբլոյանին և Վ. Բաղդասարյանին բանակցել 3-3 ֆորմատովՁերբակալվեց «Հիմնադիր խորհրդարան»-ի նախագահ Գարեգին Չուգասզյանը Նիկոլը պետք է կարողանա հնարավորինս վերցնել ԳազպրոմիցԳարեգին Չուքասզյանը դուրս է եկել ընդհատակիցՈւ՞մ են ՀՀԿ-ում մեղադրում միտինգների կազմակերպման մեջ և ու՞մ են տեսնում վարչապետի պաշտոնումՀրատապ. Նիկոլ Փաշինյանի և Կարեն Կարապետյանի միջև նախատեսված հանդիպումը վաղը չի կայանա

Սերժ Սարգսյանի վերջակետը

 
ՌԴ-ում նախագահական ընտրությունների ավարտը կարծես թե նոր լիցք հաղորդեց ՀՀ ներքաղաքական գործընթացներին: Նախագահ Սերժ Սարգսյանը Tert.am–ի հետ զրույցում անդրադարձել է 2014 թվականին իր արած հայտարարությանը, որ այլևս երբեք չի առաջադրվելու պետության ղեկավարի պաշտոնում։ Սերժ Սարգսյանն ասում է, որ Հայաստանի Հանրապետական կուսակցության և կոալիցիոն Հայ Յեղափոխական Դաշնակցության շարքերում ամենատարբեր ձևաչափերով թեման ամիսներ շարունակ քննարկվում է, թեև այդ քննարկումները դեռ չեն հասել կուսակցական-ինստիտուցիոնալ հարթակներ։ Նախագահը նաև նշում է, որ իր հետ էլ արդեն բազմաթիվ գործընկերներ խոսել են, և ինքը չգիտի՝ այս քննարկումները երբ կավարտեն։ Սակայն եթե ի վերջո որոշեն, որ առաջադրվելու է իր թեկնածությունը, ապա դա կլինի Սերժ Սարգսյանի կողմից մեկ հավելումով։ Հավելումն էլ այն է, որ Սերժ Սարգսյանը ավելի շատ ժամանակ է հատկացնելու երիտասարդ քաղաքական լիդերներին մեր երկրի անցած տարիների երևացող ու չերևացող ողջ փորձը փոխանցելու գործին։
  
Իհարկե, արդեն ժամանակն էր, որպեսզի Նախագահն արձագանքի ամիսներ շարունակ քաղաքական դաշտի և հանրության ուշադրության կենտրոնում գտնվող հարցին: Սարգսյանի հարցազրույցի մեխն այն է, որ նախագահը փաստում է՝ առկա են բազմաթիվ ներքին և արտաքին վտանգներ, մարտահրավերներ: Դրանց լուծումը պահանջում է կառավարման առկա բրգաձև կառույցի պահպանումը, իսկ իր հնարավոր վարչապետությունը ոչ թե ամբիցիաների, այլ քաղաքական պատասխանատվության տիրույթում է: Դրանով Սարգսյանը իրեն հակադրում է այն ուժերին, որոնք, ըստ նախագահի՝ հաշվի չառնելով հնարավոր հետևանքները, պատրաստ են փողոցում խնդիրներ դնել, անկախ նրանից՝ այդ խնդիրները քաղաքագիտության և տրամաբանության շրջանակում են, թե՝ ոչ։ Նախագահը իբրև մարտահրավերներ հիշատակել է Ապրիլյան քառօրյան, ՊՊԾ գնդի գրավումը: Հիշենք, որ Սարգսյանը մշտապես հայտարարել է, թե լինելու է այնտեղ, որտեղ կպահանջվի անվտանգությունը: Հետևաբար, նման դեպքերի կանխումը պարզապես պարտադիր է դարձնում Սարգսյանի առկայությունը կառվարման բուրգի ամենավերին հատվածում:
 
Մյուս կողմից անչափ ուշագրավ է Սարգսյանի, այսպես ասած, պայմանը՝ թրծել նոր լիդերների: Սերժ Սարգսյանը դրանով փորձում է ակնարկել, որ եթե լինի վարչապետ, ապա լինելու է ոչ թե ներկայիս համակարգի, օլիգարխիկ կառուցվածքի, այլ երիտասարդների վարչապետը կամ այլ կերպ ասած՝ «նոր ոգու» վարչապետը: Սրան դժվար է հավատալ, քանի որ եթե պահպանվի կառավարման բրգաձև կառուցվածքը, ապա այն հիմնված է լինելու նույն տնտեսա-օլիգարխիկ հենարանի վրա: Մյուս կողմից՝ հանրության հիշողության մեջ դեռ թարմ է այն ձախողված տրանսֆորմացիան, որն իբր պետք է կատարվեր ներկայիս վարչապետ Կարեն Կարապետյանի միջոցով: Իրականում, խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին, որ «նոր ոգին» ընդամենը ֆիկցիա է և իշխող համակարգը, բացառությամբ մի քանի օդիոզ կերպարների, պահպանել է իր դիմագիծը: Այժմ Սարգսյանը հայտարարում է ավելի բարձր մակարդակում նոր ոգուն անցնելու մասին:
 
Սարգսյանի հարցազրույցը փաստացի ճանապարհ է բացում ընդդիմության համար, առիթ տալիս սկսելու իրական փողոցային պայքար: Նախագահի հայտարարությունից ժամեր անց Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ը ազդարարեց այդ պայքարի սկիզբը: Իհարկե, սա հաշվարկված կոմբինացիա էր, որի դեպքում ընդիմությանը այլ բան անել չէր մնում: Սարգսյանն իր շուրթերով հայտարարում է, որ իր վարչապետությունը սարերի հետևում չէ: Ընդդիմությունը ստիպված է լինելու գնալ գործնական քայլերի: Միևնույն ժամանակ, Սարգսյանը հասկանում է, որ մարգինալ վիճակում գտնվող Փաշինյանը փողոցում սարեր շուռ տալ չի կարող: Առավել հավանական է նրա ձախողումը՝ բայց դա արդեն Սարգսյանի խնդիրը չէ: Փողոցային պայքարը ձեռնտու է Սարգսյանին հենց վերոնշյալ ֆորս-մաժորների դեպքում անվտանգության հարցերում իր անփոխարինելիությունը ապացուցելու համար:
 
Ստելլա Խաչատրյան
դիտվել է 12586 անգամ
Լրահոս
25 Ապր
«Կարող ա մի օր Վանա լճի ափին համերգ դնեմ». ՄիշոԴոնալդ Թրամփը չարտասանեց «Ցեղասպանություն» բառըԲակո Սահակյանը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը կարեւորել է վիճահարույց բոլոր հարցերը երկխոսության միջոցով լուծելու անհրաժեշտությունը«Լիվերպուլ»-ը հաղթեց խոշոր հաշվով (տեսանյութ)Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանի Շիրակի փողոցում. կա 1 զոհՓաշինյանն առաջարկում է Կ. Կարապետյանին, Ա. Բաբլոյանին և Վ. Բաղդասարյանին բանակցել 3-3 ֆորմատովԱննա Գրիգորյան. «1915թ. չենք մոռանա, բայց գնալու ենք առաջ»Ձերբակալվեց «Հիմնադիր խորհրդարան»-ի նախագահ Գարեգին Չուգասզյանը Երևանի Սարալանջի փողոցում տեղի ունեցած ավտովթարից տուժել է չորս մարդՆիկոլը պետք է կարողանա հնարավորինս վերցնել ԳազպրոմիցԳարեգին Չուքասզյանը դուրս է եկել ընդհատակիցԻնչո՞ւ Ալեք Մինասյանը Կանադայում սպանեց 1Օ մարդու (տեսանյութ)Ու՞մ են ՀՀԿ-ում մեղադրում միտինգների կազմակերպման մեջ և ու՞մ են տեսնում վարչապետի պաշտոնումՀրատապ. Նիկոլ Փաշինյանի և Կարեն Կարապետյանի միջև նախատեսված հանդիպումը վաղը չի կայանաԿարապետյանը հեռախոսազրույցներ է ունեցել ղազախ և բելառուս գործընկերների հետԱռերեսվելու ժամանակն էNBA. օրվա արդյունքները և լավագույն դրվագները (տեսանյութ)Կառավարության կազմ կարող են ընդգրկվել այլ ուժեր. Նիկոլ ՓաշինյանՆեյմարի անձնական ինքնաթիռը (լուսանկարներ)«Բարսելոնա»-ի 19 տարեկանների թիմը` Չեմպիոնների լիգայի հաղթող (տեսանյութ)Շտապ. Սերժ Սարգսյանը ՀՀԿ ԳՄ նիստ է հրավիրելՍերժ Սարգսյանի դեմ «վենդետա» չի լինի. Նիկոլ ՓաշինյանՀայերը Թուրքիայի դեմ բողոքի ակցիա են կազմակերպել (Տեսանյութ)ՀՀԿ-ական որևէ թեկնածու չի լինելու ՀՀ վարչապետ. Նիկոլ ՓաշինյանՍերժ Սարգսյանի հրաժարականից հետո կատարեց տված խոստումըԶարգացած և հզոր պետություն. սա է մեր պատասխանը 1915 թ.-ի ոճրագործությանը. Արման ՎարդանյանՍտրասբուրգում հիշում և պահանջում ենՀայաստանը մարդասեր հերոսների հանդիպման վայրն է դառնում. Ռուբեն Վարդանյան«Ավրորա» մարդասիրական մրցանակի 2018 թվականի հերոսները նրանք են (տեսանյութ)Մոսկվայի Հայ Առաքելական եկեղեցին հերքում էՍերժ Սարգսյանի հրաժարականը` «Время покажет» հաղորդման թեմա (տեսանյութ)Պահանջում են մարզպետի հրաժարականըԱդրբեջանական զինուժը նորից տեղաշարժվում է առաջնագծում (տեսանյութ)Փաշինյանի հետ բանակցությունների օրակարգը բաց է. Կարեն ԿարապետյանԱլիևների թաքցրած թալանած ունեցվածքի տեղը հայտնի է«Արսենալ»-ը 50 մլն կտրամադրի նոր տրանսֆերների համարEl Pais-ը ծավալուն հոդվածով անդրադարձել է Իսպանիայի արխիվներում Հայոց ցեղասպանության մասին վկայող փաստաթղթերին Չինուհին հիվանդանոցում է հայտնվել «երկնքից» վրան ընկած շան պատճառով«Արցախ»-ի ֆուտբոլիստները հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (լուսանկար)Չեխիան հայ ազգի հետ սգում է ապրիլի 24-ը. Պետր Միկիսկա ՀՀԿ-ի պարտության գլխավոր պատճառը Հատում են «Նաիրի» բժշկական կենտրոնի բակի հսկա ծառերը (տեսանյութ)Երևանում բնակելի շենքի հրդեհային անվտանգության կանոնների խախտումները բարդացրել են հրշեջների աշխատանքը Կարեն Կարապետյանը հանդիպում է ունեցել IDeA հիմնադրամի ղեկավար կազմի ներկայացուցիչների հետՆիդեռլանդները կարող է երկու հայ երեխայի արտաքսել Հայաստան Արևմուտքի գնահատականը ՝ «թավշյա հեղափոխությանը»Էրդողանն ապրիլի 24-ին հերթական ոչինչ չասող ուղերձն է հղել պոլսահայերին«Ահա հետևանքը». Լուկաշենկոն՝ Հայաստանի մասինՀայաստանում հարգում են Ցեղասպանության զոհերի հիշատակը. ռուսական լրատվամիջոցների անդրադարձըՍիրուշոն ցույց է տվել, թե ինչպես են երիտասարդներն իր երգի ներքո տոնում վարչապետի հրաժարականը
Ամենադիտված
Հայտնի է Սերժ Սարգսյանի գտնվելու վայրըՍերժ Սարգսյանը լքեց Հայաստանի տարածքըՍամվել Ալեքսանյանի կոչը՝ Նիկոլ ՓաշինյանինՇտապ. Սերժ Սարգսյանը ՀՀԿ ԳՄ նիստ է հրավիրելԼյովա Երանոսյանը հայհոյեց Սասուն Միքայելյանին. նույն ձև պատասխան ստացավ (տեսանյութ)Անհապաղ ազատ արձակել Նիկոլ Փաշինյանին. Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդԵս անում եմ իմ քայլը. Բանտի պաշտոնյան միացել է Նիկոլ Փաշինյանին (լուսանկար)Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը պատշգամբից հետևում է ցույցերին. գաղտնի նկարահանումՄիխեիլ Սաակաշվիլիի կոչը՝ Հայաստանի իշխանություններինԷդուարդ Շարմազանովի եղբայրը ցուցարարին ծեծելով նստեցնում է ավտոմեքենան (տեսանյութ)