Ասադը սեփական ավտոմեքենայով մեկնել է Ղուտա (տեսանյութ)
ԱշխարհՍիրիայի նախագահ Բաշար Ասադը մեկնել է Արևելյան Ղուտա: Սիրիայի առաջին տիկին Ասմա ալ Ասադի ֆեյսբուքյան էջում տեղադրված տեսանյութում երևում է, որ նախագահն ինքն է վարում մեքենան, սակայն չի նշվում, թե տեսանյութը երբ է արվել:
Ասադը անակնկալ այց է կատարել կառավարական բանակի զինվորների դիրքեր, որտեղ շարունակվում են ընդդիմադիր ջոկատների դեմ ռազմական գործողությունները։ Այցից ոգևորված զինվորները նախագահին դիմավորել են «հոգով և արյունով՝ հանուն Ասադի» վանկարկումներով: