Հավատում եմ, որ կարող եմ հաղթել․ Նիլսեն՝ Աբրահամի հետ կայանալիք մարտի մասին
ՍպորտՀայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը (46-6, 30) ապրիլի 28-ին մենամարտելու է դանիացի Պատրիկ Ռեյնհարդ Նիլսենի (29-2, 14) հետ:
Նիլսենը խոսել է առաջիկա մարտի մասին:
«Աբրահամը նախկինի պես շարունակում է ունենալ մեծ անուն բռնցքամարտում։ Եթե ես հաղթեմ նրան, ապա դա ցույց կտա, որ կարող եմ հաղթել մի շարք բարձրակարգ մարզիկների։ Հավատում եմ, որ կարող եմ նրան հաղթել։ Կանեմ հնարավոր ամեն բան, որպեսզի հաղթեմ»,- Նիլսենի խոսքը մեջբերում է BoxingScene-ը։
Մենամարտը կայանալու է Գերմանիայի Օֆենբուրգ քաղաքի «Բադեն» արենայում: