Մարտի 19-ին՝ ժամը 16։45-ի դրությամբ, Ապարանի, Արագածի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Ճամբարակի, Գավառի, Մարտունիի, Վայքի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի, Տավուշի, տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Բաղրամյանի, Էջմիածնի, Արարատի, Եղեգնաձորի, Կապանի, Իջևանի, Նոյեմբերյանի, Նաիրիի, Թումանյանի, Մեղրիի տարածաշրջաններում ՝անձրև։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհ...
ՆԱՏՕ-ի ազդեցությունն ընդլայնելու փորձերը դժվար թե կայունություն հաղորդեն Կովկասում, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Հայաստան և Ադրբեջան այցերի մասին հարցին, գրում է ՌԻԱ Նովոստին։ «Մենք լավ գիտենք ՆԱՏՕ-ի ցանկությունը՝ ամրապնդել իր ներկայությունը Կովկասում։ Տեսանելի է անզեն աչքով», - ասել է նա: «Այդ շփումները կովկասյան պետությունների ինքնիշխան իրավունքն են: Մենք ուշադիր հետևում ենք և հիմնականում մտադիր ենք կենտրոնանալ մեր երկկողմ հարաբերություն...
Կառավարությունում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի ընդլայնված կազմով հանդիպումը: Վարչապետը ողջունել է պարոն Ստոլտենբերգի այցը մեր երկիր և նշել. «Հարգելի գլխավոր քարտուղար, ողջունում եմ Ձեր և Ձեր պատվիրակության այցը Հայաստանի Հանրապետություն։ Շատ ուրախ եմ այս այցի համար, որովհետև ակնհայտորեն այն շատ լավ հնարավորություն է քննարկելու մեր լայնածավալ օրակարգը, ինչը թերևս հենց նոր արեցինք։ Իհարկե, Ձեր պատվիրակության կազմում շատ ծանոթ մարդիկ կան, ովքեր պարբերաբար այցելու...
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունը «շաբաթվա վերջին պատերազմ սկսվելու» հավանականության մասին։ «Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզի բնակիչների հետ հանդիպմանն ասել է, որ եթե Երևանը Բաքվի հետ փոխզիջումների չգնա սահմանամերձ գյուղերի հարցում, ապա շաբաթվա վերջին կարող է պատերազմ սկսվել։ Ահա թե ինչի են հասցրել Եվրամիությունից, ՆԱՏՕ-ից և Վաշինգտոնից նոր հրահանգողները: Ուշադրություն դարձրեք՝ այս հայտարարությունը ոչ մի կերպ կապված չէ Ռուսաստանի հե...
«Փաստ» օրաթերթը գրում է. Մեր ունեցած տեղեկություններով, կիրակի օրը Երևանի «Գոլդեն Թուլիփ» հյուրանոցում փակ, ավելի ստույգ՝ «լրատվամիջոցների աչքից հեռու» բազմամարդ հավաք է եղել՝ քաղաքական բովանդակությամբ: «Փաստ» թերթի աղբյուրի փոխանցմամբ, այդ հավաք-հանդիպումը կազմակերպել է Արման Վարդանյանի գլխավորած «Միասնություն» համազգային շարժումը: Հավաքին ներկա են եղել «Միասնություն» համազգային շարժման ավելի քան 500 ներկայացուցիչներ և հյուրեր թե՛ Հայաստանից, թե՛ արտե...
Հայաստանում և Հայաստանի շուրջ քաղաքական գործընթացների ծավալմանը զուգահեռ վերստին հրապարակ է գալիս այսպես ասած՝ երրորդ ուժի կամ երրորդ ճանապարհի գաղափարը, որը հանրության կողմից դիտարկվում է իբրև ստեղծված ծանրագույն իրավիճակից դուրս գալու միակ ռեալ հնարավորություն: Շարքային քաղաքացիներն իրավացիորեն բողոքում են թե՛ նախկին իշխանություններից, թե՛ գործող քաղաքական թիմի վարած քաղաքականությունից, որի արդյունքում ունենք կորսված Արցախ, վտանգի առջև հայտնված Տավուշ, Սյունիք, Վայոց Ձոր, Գեղարքունիք, տասնյակ հազարավոր փախստականներ, ծանր սոց...