««Պատիվ ունեմ» խմբակցությունը ներկա է, բայց չի գրանցվում». ԱԺ-ն քվորում չապահովեց Միքայել Վարդանյանի 117 մլն. դրամ աջակցության շնորհիվ Մասիս խոշորացված համայնքում ամբողջությամբ կլուծվի աղբահանության խնդիրը ՈՒՂԻՂ. Մեկնարկել է Ազգային ժողովի նիստը «Ելույթներ կան, որոնք տոն են, ու հենց դրանք են մասնագիտական կյանքդ հաջողված դարձնում». «Փաստ» «Հատիս հրաբուխ» երկրաբանական հուշարձանն անձնագիր կունենա. համայնքային սեփականություն հանդիսացող հողերը կընդունվեն որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը. «Փաստ» «Կառավարության յուրաքանչյուր որոշում կարծես ուղղված լինի ինչ-որ մեկի գրպանը լցնելուն, ոչ թե հանրային խնդիր լուծելուն». «Փաստ» Ո՞րն է «դարակազմիկ» նախագծի առանցքային նպատակը. «Փաստ» «Ժողովուրդ». Արսենյանը չի ճանաչում իր գրասենյակի մոտ պայթուցիկ տեղադրելու գործով կալանավորվածներին․ մանրամասներ «Արևմուտքի հետ հույս կապելու կամ աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն անելու որոշումն ադեկվատ չէ». «Փաստ» «Ժողովուրդ». Փաշինյանը պաշտոնա՞նկ կանի Շիրակի մարզպետին 

Թուրքիան չի պատրաստվում արագ լքել Սիրիայում իր վերահսկողության տակ վերցրած տարածքները. թուրքագետ

Թուրքիա

Սիրիայում վերահսկողության տակ վերցված տարածքներում Թուրքիայի կողմից կատարվող քայլերը վկայում են, որ Թուրքիան չի պատրաստվում արագ ետ քաշվել այդ տարածքներից:Այս մասին ասաց թուրքագետ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը մարտի 20-ին հրավիրված ասուլիսում:

Ռուբեն Մելքոնյանը կարծում է, որ Թուրքիան սիրիական Աֆրինում  տարածքներ գրավելուց հետո միաժամանակ իրականացնում է երկու կարևոր քայլ` վերաբնակեցման և կրթական տեսանկյունից:

«Չնայած Թուրքիան փորձում է ներկայացնել, թե տեղի ժողովուրդը ուրախ է և ողջունում է թուրքական բանակին, իրականում բնակիչները փախչում են: Թուրքիան տարբեր վայրերից այդ տարածքներ է տեղափոխում թյուրքական ծագմամբ ժողովուրդների, իր համար ավելի վստահելի տարբեր էթնիկ  խմբերի: Թուրքիան փորձում է այդ տարածքների կենսագործունեության համար որոշակի հիմքեր ստեղծել: Մասնավորապես, բաժանվում են անձնագրի նման փաստաթղթեր, որոնք ձևակերպված են հենց «Ձիթենու ճյուղ գործողության  շրջանի փաստաթուղթ» և անձը հաստատող փաստաթղթի դեր են կատարում: Քայլեր են կատարվում նաև կրթական ոլորտում: Այս տարածքների դպրոցներում սկսում են գործել թուրքական դպրոցների կրթական ծրագրերը: Այս ամենը թույլ է տալիս ենթադրել, որ Թուրքիան ունի մտադրություն երկար ժամանակ այդ տարածքներում մնալու»,-նշեց նա:

Հարցին, թե արդյոք Թուրքիայի գործողությունները տեղի են ունենում Ռուսաստանի և ԱՄՆ-ի համաձայնությամբ, Ռուբեն Մելքոնյանը պատասխանեց, որ, անշուշտ, կա պայմանավորվածություն, կամ լուռ համաձայնություն:

« Ինչ վերաբերվում է ԱՄՆ-ի և Ռուսաստանի դիրքորոշմանը, կարծում եմ, որ, իհարկե, միամիտ կլինի ենթադրել, որ ոչ մի պայմանավորվածություն չկա: Անշուշտ կա պայմանավորվածություն կամ լուռ համաձայնություն, որ Թուրքիան իրականացնի այս գործողությունները: Կարծում եմ, որ կա որոշակի տարածքային բաժանում, թե որ տարածքները որ պետության համար կարևորություն ունեն: Գիտենք, որ ռուսական ուժերը վերահսկում են իրենց համար ռազմավարական նշանակություն ունեցող սիրիական տարածքներ, որտեղ գտնվում են նաև իրենց բազաները: Եվ այս ամենը չի կարող լինել առանց ռուսական կողմի հետ որևէ պայմանավորվածության: Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին և քրդերին, Թուրքիան ԱՄՆ-ին ցույց տվեց, որ այս հարցում վարում է ինքնուրույն քաղաքականություն և որ քրդական խնդիրը կարևոր է նաև Թուրքիայի ներքին քաղաքականության տեսանկյունից: Սիրիայում լռեցնելով քրդերին՝ Էրդողանը լռեցնում է նաև Թուրքիայում քրդերի հնարավոր ընդվզումը: Եթե նայում ենք իրադարձություններին, այսօր Թուրքիայում, ըստ էության, քրդական որևէ լուրջ ընդվզում և  բողոքի ակցիաներ տեղի չեն ունենում: Նույնիսկ քուրդ պատգամավորների ելույթները համեմատաբար մեղմ են, քուրդ պատգամավորներից և գործիչներից շատերն էլ գտնվում են բանտերում»,- նշեց Մելքոնյանը:

Անդրադառնալով հարցին, թե աշխարհը ինչո՞ւ է լռում՝ տեսնելով քրդերի նկատմամբ իրականացվող հալածանքները, Մելքոնյանը պատասխանեց, որ այս ամենը տեղի է ունենում աշխարհի, այսինքն՝ գերտերությունների և ուժային կենտրոնների լուռ համաձայնության ներքո:

«Անշուշտ, սրանք չեն կարող լինել մարդասիրական խնդիրներ: Այս ամենն ունի քաղաքական շատ խորը պայմանավորվածությունների բնույթ: Գերտերությունները Մերձավոր Արևելքում ունեն իրեն համապատասխան շահերը, և այդ շահերը միշտ ավելի գերակա են, քան տարբեր ժողովուրդների ինքնորոշումը, մարդասիրական ինչ-որ տենդենցներ և այլն: Կարծում եմ, որ այս անգամ նույնպես, ինչպես գերտերությունների, այնպես էլ եվրոպական շատ երկրների համար գերակա են իրենց շահերը, որոնց համար էլ նրանք պահպանում են լռություն»,- նշեց Մելքոնյանը:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
««Պատիվ ունեմ» խմբակցությունը ներկա է, բայց չի գրանցվում». ԱԺ-ն քվորում չապահովեցՈսկու գինն աճել էՄիքայել Վարդանյանի 117 մլն. դրամ աջակցության շնորհիվ Մասիս խոշորացված համայնքում ամբողջությամբ կլուծվի աղբահանության խնդիրը Նավթի գներն աճել ենՈՒՂԻՂ. Մեկնարկել է Ազգային ժողովի նիստը Օրվա խորհուրդ. Մարտի 19. Պահք օր 37«Ելույթներ կան, որոնք տոն են, ու հենց դրանք են մասնագիտական կյանքդ հաջողված դարձնում». «Փաստ»«Հատիս հրաբուխ» երկրաբանական հուշարձանն անձնագիր կունենա. համայնքային սեփականություն հանդիսացող հողերը կընդունվեն որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը. «Փաստ»«Կառավարության յուրաքանչյուր որոշում կարծես ուղղված լինի ինչ-որ մեկի գրպանը լցնելուն, ոչ թե հանրային խնդիր լուծելուն». «Փաստ»Ո՞րն է «դարակազմիկ» նախագծի առանցքային նպատակը. «Փաստ»«Ժողովուրդ». Արսենյանը չի ճանաչում իր գրասենյակի մոտ պայթուցիկ տեղադրելու գործով կալանավորվածներին․ մանրամասներ«Արևմուտքի հետ հույս կապելու կամ աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն անելու որոշումն ադեկվատ չէ». «Փաստ»«Ժողովուրդ». Փաշինյանը պաշտոնա՞նկ կանի Շիրակի մարզպետինԹևերի տակ դրված եվրա... բարձ. «Փաստ»«Ժողովուրդ». Մոտ 5 միլիոն դրամ՝ օրացույցների և օրագրերի համար․ ԱԺ անհիմն գնումները 2024-ի առաջին եռամսյակում«Հրապարակ». «Ներքին գործերի նախարարությունը 89 հատ թանկարժեք ժամացույց է գնելԲնակիչների հետ հանդիպում, որպես այդպիսին, չի եղել. ի՞նչ են ասել Փաշինյանին Նոյեմբերյանում. «Փաստ»«Ժողովուրդ». Աննախադեպ երեւույթ «բարեգործությունների» պատմության ընթացքում. ինչ է արել «իմ քայլը» հիմնադրամըԻբր փողի խնդիր չկա, բայց գնում են թե՛ գների, թե՛ հարկերի դրույքաչափի բարձրացման ճանապարհով. «Փաստ»Ռուսական և ամերիկյան քաղաքական շրջանակները՝ «Միասնություն» շարժման հավաքին. «Փաստ»Որևէ պաշտոնյա իրավասու չէ միանձնյա որոշել, թե որն է ՀՀ տարածքը. ի՞նչ էր անում «Հայաքվեն» վտանգված գյուղերում. «Փաստ»ՀՀ և Մալթայի ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցությունների ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ գործընկերությանը Հոգեբանները պարզել են, թե ինչն է մարդկանց ստիպում բամբասելԴ’Արտանյանի ազգականը գնահատել է ՌԴ նախագահական ընտրություններըՆԱՏՕ-ն միջնորդ չէ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններում․ Ստոլտենբերգ ԱՄՆ-ն չի շնորհավորի Վլադիմիր Պուտինին․ ՊատելՈսկեպարի և Կիրանցի ներկայացուցիչները պարբերաբար կհանդիպեն Սահմանազատման հարցերով հանձնաժողովի անդամների հետ․ ՓաշինյանՓաշինյանը տիկնոջ հետ ներկա է գտնվել «...և նորից Գարուն» ներկայացմանը (լուսանկարներ)«Իմ երկիր, իմ Հայաստան» շարժման նախաձեռնությամբ Երևանում տոնել են Վլադիմիր Պուտինի հաղթանակը (տեսանյութ)Ինչ է Փաշինյանն ասել տավուշցիներին․ նոր մանրամասներ․ 24News (տեսանյութ)Բայրամովը և Բոնոն քննարկել են հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը Ռուսաստանում հանք է փլուզվել 33-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով, մի քանի պտույտ շրջվելով, բախվել է քարերին․ կա վիրավորԷրդողանը շնորհավորել է ՊուտինինԱմեն տարի մեզ ինչ-որ բան պակասում է․ Վարազդատ ՀարոյանՆԱՏՕ-ի ղեկավարը Վրաստանին կոչ է արել «ավելին անել» Ռուսաստանին կանգնեցնելու համարԵվգենի Պետրոսյանը կատակել է հայերի մոտ ուժեղ էրեկցիայի մասին Մարտի 20-22-ը սպասվում է G2 կատեգորիայի գեոմագնիսական փոթորիկՆոր՝ «երրորդ ուժի» սպասումովՄեր քաղաքականությունն է` թույլ չտալ պատերազմի սկսում. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Բնակիչներով որոշել ենք ինքնապաշտպանություն կազմակերպել. Ոսկեպարի զինղեկ․ News.amԿենտրոնի թաղապետի ենթակաների կաշառքի գործով վկային դատարան են բերել պատգարակով․ ArmLur.amԻնչպես են քաղաքացիները ճանապարհել Փաշինյանի ավտոշարասյանը (տեսանյութ)ԽԾԲ-ին յուղոտ պաշտոնների տեղավորած ՔՊ-ականները. Էմմա Պալյան«Ո՞նց ենք իրենց զորքն անցնելու, գնալու, մեր հողերը մշակենք»․ տավուշցիները՝ Փաշինյանի հանդիպումից հետո․ «Ազատություն»Շուտով գնացքները կգնան ուղիղ դեպի Սևաստոպոլ․ ՊուտինՆԱՏՕ-ն և Ադրբեջանը համագործակցության մասին նոր փաստաթուղթ են պատրաստում․ ՍտոլտենբերգՍփյուռքը պետք է վերակազմակերպվի. Արամ Ա Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ, նաև` փրկարարական ջոկատում (տեսանյութ) Թավշյա հեղափոխությունից խաբվածները. ինչպես Փաշինյանն ու թիմակիցները մոլորեցրին էկոակտիվիստներին
Ամենադիտված