00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Արցախում իրավիճակը լարվել է. Ադրբեջանը զորք է կուտակում սահմանին (տեսանյութ)Դերասան Մկրտիչ Արզումանյանը հրաժարվեց Սերժ Սարգսյանի կողմից ստացած կոչումից (լուսանկար)ՀՀ նախագահը նոր հայտարարություն է արել Ձեր մարտիմեկյան սպառնալիքներն անընդունելի են. Միքայել Պողոսյանը՝ Սերժ Սարգսյանին Կանգնած եմ իմ քույրերի եւ եղբայրների կողքին. Միհրան Հարությունյան Ար. Միրզոյանի ու Ս. Միքայելյանի փաստաբանը ուղիղ եթերում կարդում է արձանագրությունը (տեսանյութ) Դաշնակցությունը շարունակելու է երկխոսությանն ուղղված հետևողական ջանքերը Ժամը 16:30-ի դրությամբ, բերման է ենթարկվել 232 անձ Անհապաղ ազատ արձակել Նիկոլ Փաշինյանին. Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդԵս հավատում եմ մեր ժողովրդի իմաստնությանը. Արա Բաբլոյանը հայտարարություն է տարածել

Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է Լիճքում խուլիգանության և սպանության գործով դատախազության բողոքը

 

Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է Լիճքում 2015թ. կատարված խուլիգանության և սպանության գործով ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից կայացված արդարացման դատավճռի դեմ մարզի դատախազության վերաքննիչ բողոքը: Այս մասին տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից: 

Ապօրինաբար Արթուր Իրիցյանին դիտավորությամբ կյանքից զրկելու, ապօրինի կերպով հրազեն պահելու, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքերի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին և 235-րդ հոդվածի 1-ին մասերով և 258-րդ հոդվածի 4-րդ մասով քննված քրեական գործով կատարված լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննության արդյունքում հիմնավորված էր համարվել, որ Արմեն Գորոյանը, Էդգար և Էդուարդ Սրքոյանները, Աշոտ Ավետիսյանը, Գառնիկ Նիկողոսյանը և Արիստակես Բարսեղյանը գործով չպարզված 4-5 անձանց հետ, 2015թ. հունվարի 26-ին՝ ժամը 15-ի սահմաններում, 5 ավտոմեքենաներով գնացել են Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին գտնվող բենզալցակայանի և դրան կից հասարակական սննդի սպասարկման ու ավտոտեխսպասարկման կետերի տարածք, որտեղ պատահաբար հանդիպել են Լիճք գյուղի բնակիչ Արայիկ Իրիցյանին: Վերջինիս եղբոր՝ Արթուր Իրիցյանի գտնվելու վայրը հեգնական տոնով հարցնելուց և նրան կանչելու պահանջ ներկայացնելուց հետո, խմբի կազմում խուլիգանություն կատարելու նպատակով, նրանք անտեսելով տարածքում անձանց ներկայությունը, ոտքերով ու ձեռքերով հարվածներ են հասցրել Արայիկ Իրիցյանի մարմնի տարբեր մասերին՝ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության անդամների, այդ թվում՝ հասարակական կարգի խախտումը խափանելու փորձ կատարող անձանց նկատմամբ: Այդ ընթացքում Արմեն Գորոյանը, անտեսելով տարածքում այլ անձանց ներկայությունը, հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու ցանկությամբ, տևական ժամանակ՝ շուրջ 5 րոպե, տվել է բարձրաձայն հայհոյանքներ և նախապես ձեռքը վերցրած որպես զենք օգտագործվող մահակով մեկ անգամ հարվածել է Արայիկ Իրիցյանի գլխին՝ պատճառելով արյունազեղում: 

Այնուհետև Արմեն Գորոյանը նույն օրը, ժամը 15:20-ի սահմաններում, գտնվելով Լիճք գյուղի «Արցախյան պատերազմում զոհվածների» հուշարձանի տարածքում, նկատել է, որ համագյուղացի Արթուր Իրիցյանը՝ Արայիկ Իրիցյանի եղբայրը, և իր ընկեր Աշոտ Ավետիսյանը վիճաբանում են, և Արթուր Իրիցյանը ձեռքին գտնվող զենքի խզակոթով ու բռունցքով հարվածում է Աշոտ Ավետիսյանին: Արմեն Գորոյանն ապօրինաբար Արթուր Իրիցյանին կյանքից զրկելու դիտավորությամբ, մոտ 3 մետր հեռավորությունից, իր կողմից ապօրինի կրած «Մակարով» տեսակի ատրճանակից մեկ անգամ կրակել է Արթուր Իրիցյանի որովայնին՝ պատճառելով հրազենային, գնդակային, թափանցող, կույր վնասվածք, որի հետևանքով վերջինս Մարտունու բժշկական կենտրոնում նույն օրը մահացել է: 

Նշված արարքները կատարելու համար մեղադրանքներ են առաջադրվել՝ Արմեն Գորոյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, 258-րդ հոդվածի 4-րդ մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով, Աշոտ Ավետիսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, Գառնիկ Նիկողոսյանին, Արիստակես Բարսեղյանին, Էդուարդ Սրքոյանին և Էդգար Սրքոյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: 

Քրեական գործը հաստատված մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: Դատարանի 2017թ. հուլիսի 14-ի դատավճռով՝ Արմեն Գորոյանը ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով առաջադրված մեղադրանքում արդարացվել է, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքը վերաորակվել է, և վերջինս մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածով (անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ սպանությունը) և 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ և նրա նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել 3 տարի ժամկետով ազատազրկումը: 

Դատավճռով Աշոտ Ավետիսյանին և Արիստակես Բարսեղյանին առաջադրված մեղադրանքները վերաորակվել են և վերջիններս մեղավոր են ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով՝ դատապարտվելով տուգանքի՝ 100.000 ՀՀ դրամի չափով, իսկ Գառնիկ Նիկողոսյանը, Էդուարդ Սրքոյանը և Էդգար Սրքոյանը ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով արդարացվել են: 

ՀՀ Գեղարքունիքի մարզի դատախազի տեղակալի կողմից դատավճռի դեմ բերվել է վերաքննիչ բողոք, որն  ընդունվել է վարույթ: 

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մեղադրողի վերաքննիչ բողոքի հիման վրա քրեական գործի քննության արդյունքում 2018 թվականի մարտի 20-ի որոշմամբ բեկանել և փոփոխել է առաջին ատյանի դատարանի դատավճիռը: Վերաքննիչ դատարանի որոշմամբ 

Արմեն Գորոյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ դատապարտելով 10 տարի ժամկետով, 258-րդ հոդվածի 4-րդ մասով՝ դատապարտելով 4 տարի ժամկետով, 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ դատապարտելով 2 տարի ժամկետով ազատազրկման: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածով սահմանված կարգով՝ նշանակված պատիժները մասնակիորեն գումարելով՝ Արմեն Գորոյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել 13 տարի ժամկետով ազատազրկումը: 

Աշոտ Ավետիսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել 4 տարի ժամկետով ազատազրկումը: 

Արիստակես Բարսեղյանը,  Գառնիկ Նիկողոսյանը,  էդուարդ Սրքոյանը մեղավոր են ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և նրանցից յուրաքանչյուրի նկատմամբ պատիժ է նշանակվել 2 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկումը: էդգար Սրքոյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել տուգանք՝ 400.000 ՀՀ դրամի չափով: 

 

դիտվել է 1015 անգամ
Լրահոս
23 Ապր
ՀԱԿ-ը պահանջում է անհապաղ ազատ արձակել Նիկոլ Փաշինյանին Մենք այս պահին կորցնում ենք մեր հայրենիքը. դերասանուհի Աննա Գրիգորյանի ելույթը՝ հանրահավաքին (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանին Սևանի ոստիկանությունից տեղափոխել են Էրեբունիում դիմակավորված անձինք հարձակվեցին եւ ծեծեցին ցուցարարներին «Ես չեմ կարողանում քայլել, դրա համար այստեղ չեմ». Գարիկ Պապոյանի նամակը Նիկոլ Փաշինյանին, որն այդպես էլ չնթերցվեց (լուսանկար)Արա Բաբլոյանը գնում է հանդիպելու ձերբակալված պատգամավորների հետԷդմոն Մարուքյանը մանրամասնում է, թե ինչ է սպասվում վաղը՝ Ստրասբուրգում Հորդորում ենք ՀՀ ԶՈւ-երի վերաբերյալ ապատեղեկատվություն չտարածել Հայտնի է, թե որտեղ է Նիկոլ ՓաշինյանըԻնչպես հանրահավաքի մասնակիցները սուլեցին Զարուհի Փոստանջյանին (տեսանյութ) Անահիտ Բախշյանը հրաժարվում է Սերժ Սարգսյանի շնորհած «Մխիթար Գոշ» մեդալից Ոստիկանությունը «ԲՄՊ» և հատուկ տեխնիկա է բերում. գաղտնի նկարահանում«Երևան-սիթիի» ուտելիքների մեջ լուծողական են լցնում, որ մարդիկ ցույցի չգնան. զգուշացումԱՄՆ դեսպանությունը Հայաստանում իրավիճակի խաղաղ հանգուցալուծումը տեսնում է բարեխիղճ քաղաքական երկխոսության մեջ Սերժ Թանկյանը կոչ է անում անհապաղ պաշտոնանկ անել Սերժ Սարգսյանին. հայտարարությունԵս անում եմ իմ քայլը. Բանտի պաշտոնյան միացել է Նիկոլ Փաշինյանին (լուսանկար)Նոր ձերբակալությունՉի կարելի էս իրականության հետ հաշվի չնստել ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննվող քրեական գործերով ձերբակալվել է 26, կալանավորվել՝ 3 անձ ՀՅԴ երիտասարդները կոչ են անում Հայոց ցեղասպանության հիշատակի օրը համերաշխություն ցուցաբերել Հարյուր հազարավոր ցուցարարներ պաշարել են Հանրապետության հրապարակը (տեսանյութ) Եկեք հիշենք մեր զինվորներին, ովքեր կարող են հարցնել. լավ, այս ի՞նչ են անում, իսկ մենք այստեղ ո՞ւմ ենք պաշտպանում. Կարեն Կարապետյան Ելույթ է ունենում Նիկոլ Փաշինյանի կինը. ուղիղ միացումԿարեն Կարապետյանը բոլորին սթափության և զգոնության կոչ է անում Գերագույն հոգևոր խորհուրդը և եպիսկոպոսաց դասը երկուստեք խիստ զսպվածության են կոչում Էդվարդ Նալբանդյանն ու Դավիթ Հարությունյանը հանդիպել են Հայաստանում հավատարմագրված դեսպաններին Կարեն Կարապետյանի նոր հայտարարությունըՄարդու իրավունքների պաշտպանը մշտական կապի մեջ է ձերբակալվածների փաստաբանների հետ Մարտական դիրքում «մերժում են» Սերժ Սարգսյանին (լուսանկար)Երևանի հիվանդանոցներում բուժում է ստանում չորս տուժած անձ Արամ Սարգսյանի հորդորը երկու կողմերինԳարիկ Մարտիրոսյանի կոչը՝ Հայաստանում տիրող իրավիճակի մասին Արցախի Պաշտպանության նախարարն այցելել է մարտական դիրքեր Սերժ Սարգսյանի մայրը հիվանդանոցում էԱնօրինական հավաքներին և զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով ձերբակալվել է ևս 24 անձ Ի՞նչ էր նկատի ունեցել Սերժ Սարգսյանը՝ մարտի 1-ից դասեր չքաղելու մասին արտահայտությամբ. News.am-ին պարզաբանել է խոսնակը Երթի մասնակիցները հավաքվում են Հանրապետության հրապարակում. ուղիղ միացումՄանե Թանդիլյանը տեսակցել է ձերբակալված պատգամավորներին. մանրամասներ հանդիպումիցԵվրամիության կոչը ՀՀ իշխանություններին և ընդդիմությանը Վաշինգտոնում Սպիտակ տան մոտ կայացել է մոմավառություն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Ստեփան Գրիգորյանն ազատ արձակվեց ԱԱԾ-ն փակել է Շիրակի մարզի Գեղանիստ, Մանթաշ, Փանիկ և Պեմզաշեն համայնքներից Երևան եկող բազմության ճանապարը. փակ է նաև Արթիկի կամուրջը. ՀՔԱՎ Արցախում իրավիճակը լարվել է. Ադրբեջանը զորք է կուտակում սահմանին (տեսանյութ)ԵԼՔ դաշինը պահանջում է անհապաղ ազատ արձակել ձերբակալված պատգամավորներինԴերասան Մկրտիչ Արզումանյանը հրաժարվեց Սերժ Սարգսյանի կողմից ստացած կոչումից (լուսանկար)ՀՀ նախագահը նոր հայտարարություն է արել Ձեր մարտիմեկյան սպառնալիքներն անընդունելի են. Միքայել Պողոսյանը՝ Սերժ Սարգսյանին Կանգնած եմ իմ քույրերի եւ եղբայրների կողքին. Միհրան Հարությունյան Ար. Միրզոյանի ու Ս. Միքայելյանի փաստաբանը ուղիղ եթերում կարդում է արձանագրությունը (տեսանյութ) Դաշնակցությունը շարունակելու է երկխոսությանն ուղղված հետևողական ջանքերը
Ամենադիտված
Գիշերը թեժ է լինելու. «Թոխմախի Մհերի» գազալցակայանում 200 հոգի մարդ է հավաքվել. գաղտնի նկարահանումՍամվել Ալեքսանյանի կոչը՝ Նիկոլ ՓաշինյանինԼյովա Երանոսյանը հայհոյեց Սասուն Միքայելյանին. նույն ձև պատասխան ստացավ (տեսանյութ)Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը պատշգամբից հետևում է ցույցերին. գաղտնի նկարահանումՄիխեիլ Սաակաշվիլիի կոչը՝ Հայաստանի իշխանություններինԱնհապաղ ազատ արձակել Նիկոլ Փաշինյանին. Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդԱՐՏԱԿԱՐԳ ԹՈՂԱՐԿՈՒՄ. Կենտրոնում անկարգություններ են, ծեծ ու ջարդ. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Էդուարդ Շարմազանովի եղբայրը ցուցարարին ծեծելով նստեցնում է ավտոմեքենան (տեսանյութ)Էս ո՞ւր ենք ընկել, ովքե՞ր եք դուք ընդհանրապես. Էդմոն Մարուքյան«Ես կատարեցի իմ քայլը և Իսպանիայից եկա Հայաստան» (տեսանյութ)
Ահա երեկվա հրդեհի գլխավոր հերոսուհինՈվ է նա, ով կողմ չքվեարկեց Սերժ ՍարգսյանինԱրտակարգ իրավիճակ «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի դիահերձարանում Գիշերը թեժ է լինելու. «Թոխմախի Մհերի» գազալցակայանում 200 հոգի մարդ է հավաքվել. գաղտնի նկարահանում(18+) Սահմռկեցուցիչ լուսանկարներ` Կեմերովոի դժոխային հրդեհից Սամվել Ալեքսանյանի կոչը՝ Նիկոլ ՓաշինյանինԱդրբեջանն ու Ղարաբաղը նույն ազգն են. Արցախում ծառայելը հակասահմանադրական էԾեծկռտուք՝ օրենքով գողերի և Արաբկիրի նախկին թաղապետ Էդուարդ Մուշեղյանի մասնակցությամբԾանոթացեք աշխարհի ամենասեքսուալ կին նախագահի հետ. դուք երբեք չեք կռահի, թե որ պետության ղեկավարն է նա (լուսանկարներ) Լյովա Երանոսյանը հայհոյեց Սասուն Միքայելյանին. նույն ձև պատասխան ստացավ (տեսանյութ)
Ահա երեկվա հրդեհի գլխավոր հերոսուհինՄիլիարդատերերի կանայք. Սամվել Ալեքսանյանի կինն ու Սամվել Կարապետյանի կինը՝ միասին (լուսանկարներ)Ով է նա, ով կողմ չքվեարկեց Սերժ ՍարգսյանինԱմբողջ համացանցը քննարկում է Անահիտ Սիմոնյանի ու Արման Հովհաննիսյանի լուսանկարըԱրտակարգ իրավիճակ «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի դիահերձարանում Մեքենաների վրա գազաբալոններ այլևս չեք կարողանալու տեղադրել. նոր օրենքը նոր կարգ է սահմանելուԾաղիկներ տնկող աղջկա տեսանյութը 2 օրում 10 միլիոն դիտում է հավաքել. ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ (տեսանյութ)Գիշերը թեժ է լինելու. «Թոխմախի Մհերի» գազալցակայանում 200 հոգի մարդ է հավաքվել. գաղտնի նկարահանումSexy. Նազենի Հովհաննիսյանը հետևի կողմից լուսանկար է հրապարակել՝ ցուցադրելով սեքսուալ մարմինը (ֆոտո)(18+) Սահմռկեցուցիչ լուսանկարներ` Կեմերովոի դժոխային հրդեհից