Հայաստանի 2017 թ. լավագույն ֆուտբոլիստի մրցանակը կհանձնվի մարտի 22-ին
Սպորտ2017 թվականի դեկտեմբերի 22-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում քվերակության արդյունքները:
Հայաստանի 2017 թ. լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հենրիխ Մխիթարյանը, երկրորդ տեղում Տիգրան Բարսեղյանն է, երրորդ տեղում՝ Վարազդատ Հարոյանը:
Լավագույն ֆուտբոլիստի մրցանակների հանձնման արարողությունը կկայանա մարտի 22-ին: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ի կայքը:
Նույն օրը տեղի կունենա նաև Հայաստանի ազգային հավաքականի մարզումը, որի առաջին 15 րոպեն «բաց» կլինի ԶԼՄ-ի ներկայացուցիչների համար: