Բերման է ենթարկվել «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանի որդին
SocietyՔիչ առաջ ոստիկանները բերման է ենթարկել Գյումրու «Ասպարեզ» ակումբի նախագահ, հայտնի իրավապաշտպան Լևոն Բարսեղյանի որդուն՝ Հայկ Բարսեղյանին, ով SOS TV-ի հիմնադիրն է: Տեղեկկությունը ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում հաստատեցին ոստիկանության ԶԼՄ-ների և հասարկայնության հետ կապերի բաժնից:
«Ոստիկանությունը քաղաքացի Հայկ Բարսեղյանին սառը զենք կրելու կասկածանքով Հյուսիսային պողոտայից բերման է ենթարկել ոստիկանության կենտրոնական բաժին»,- փոխանցեցին ոստիկանությունից:
Նշենք, որ Հայկ Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերով տեսանկարահանել է ոստիկանության գործողությունները, սակայն քիչ անց ջնջել է տեսանյութը:
Հայկ Բարսեղյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ասել է, որ ինքը ոստիկանության մեքենայի մեջ է և պարզաբանել. «Փողոցում փոքրիկ վիճաբանություն կար ոստիկանների ու քաղաքացու միջև: Ես որոշեցի գնալ իրենց մոտ, որպեսզի ոչ մի խնդիր չառաջանա: Ոստիկանները որոշեցին կենտրոնանալ իմ վրա, որովհետև մոտս կա դանակ: Դա միշտ ինձ հետ է եղել՝ գոտկատեղիս»,- ասել է: