Հաճելի է ընդգրկվել Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստների եռյակում. Տիգրան Բարսեղյան
ՍպորտՀայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանն այսօր ստացավ տարվա լավագույն երկրորդ ֆուտբոլիստի մրցանակը.
«Շատ հաճելի է, և ուրախ եմ, որ ընդգրկվել եմ Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստների եռյակում: Ամեն ինչ անելու եմ՝ նորից լավագույնների շարքում լինելու համար, և՝ միայն ու միայն առաջ»,- ասաց Բարսեղյանը
Անդրադառնալով առաջիկա ընկերական խաղերին, ֆուտբոլիստը հավելեց.
«Թեպետ տակտիկական փոփոխություններ են լինելու թիմում, սակայն խաղալու ենք միայն հաղթանակի համար: Ինչ կապված է թիմի նորեկի` Բալեկյանի հետ, ապա լավ տպավորություն եմ ստացել նրանից: Լավ անձնավորություն և լավ ֆուտբոլիստ է: Հույս ունեմ, որ կկարողանա օգնել հավաքականին»,-ասաց Բարսեղյանը:
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը մարտի 24-ին և 27ին Երևանում ընկերական հանդիպումներ կունենա Էստոնիայի և Լիտվայի ընտրանիների հետ: