Թող բոլոր հայ մանուկները հավատան իրենց ուժերին. ցանկացած երազանք կարող է իրականություն դառնալ աշխատանքի շնորհիվ. Մխիթարյան
ՍպորտՀայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակը ստանալուց հետո լրագրողների հետ զրույցում խոսեց նաև Լոնդոնի «Արսենալ»-ի մասին.
«Արսենալ»-ում փորձել եմ հնարավորինս շուտ ադապտացվել թե՛ մարզումներին, թե՛ խաղերին, թե՛ քաղաքին։ Դժվարություններ լինում են, շնորհակալություն թիմակիցներիս, որ կարողացան ինձ օգնել շուտ անցնել այս փուլը։ Հույս ունեմ, որ էլ ավելի մեծ օգուտ կտամ թիմին։ Միշտ ասել եմ, որ լոնդոնյան ակումբի երկրպագու եմ եղել: Երազանքս իրականություն է դարձել: Թող բոլոր հայ մանուկները հավատան իրենց ուժերին և կտեսնեն, որ ցանկացած երազանք կարող է իրականություն դառնալ աշխատանքի շնորհիվ:
Ես էլ եմ եղել մանուկ, գիտեմ, թե ինչ զգացողություններ են դրանք: Ես էլ եմ ունեցել գլխավոր հերոսներ, ցանկացել եմ նմանվել ինչ-որ ֆուտբոլիստի կամ հերոսի: Դա շատ մեծ պատիվ է, քանի որ նշանակում է, որ հասել ես ինչ-որ բանի, արել ես կարևոր բան երկրի, քեզ հետևողների համար: Շատ ուրախալի է լինել մանուկների հերոսը»,- ասաց Մխիթարյանը: