Ռուբեն Հայրապետյանը՝ Ազգերի լիգայի և հավաքականի նորեկների մասին
SportԱյսօր ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը լրագրողների հետ զրույցում խոսեց հավաքականի նորեկների, Ազգերի լիգայի, ինչպես նաև Դավիթ Յուրչենկոյի մասին:
Հայրապետյանն ասաց, որ Յուրչենկոյի հետ որևէ խնդիր չկա.
«Որպես ֆեդերացիայի նախագահ` ես շատ եմ ցանկանում Յուրչենկոյին տեսնել հավաքականում: Ամեն ինչ անելու եմ, որ Յուրչենկոն գա Հայաստանի հավաքական: Մնացածը կախված է նրանից»,- ասել է Ռուբեն Հայրապետյանը` չցանկանալով այս թեմայով այլ հարցերի պատասխանել:
Նորեկներից՝ Նորբերտո Բրիասկոյի ու Ժոաո Ժորդի Մոնրո Արարատի մասին խոսելիս ՀՖՖ նախագահը հավելեց, որ ֆուտբոլիստները մեծ պատրաստակամությամբ ընդունեցին հավաքականին միանալու հրավերը.
«Նորբերտոն արդեն մասնակցում է մարզումներին եւ թողնում է շատ լավ տպավորություն, կարծում եմ՝ մեր հարձակման գիծն ուժեղացնող ֆուտբոլիստ է»:
Ազգերի լիգայի մասին ՀՖՖ նախագահն ասաց, որ դա մեզ համար շատ մեծ հնարավորություն է՝ Եվրոպայի առաջնությանը մասնակցելու համար. «Ազգերի լիգայի վրա մեծ ուշադրություն ենք դարձնելու: Կարծում եմ՝ սա ամենամեծ շանսն է, պետք է փորձենք բաց չթողնել»:
Հայրապետյանը հավելեց, նաև որ մանկապատանեկան ֆուտբոլի զարգացմանը մեծ ուշադրություն է դարձվում և կառուցվում են ֆուտբոլի դպրոցներ: