Գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանը դուրս է եկել աշխարհի առաջնության եզրափակիչ
SportՀայաստանի գեղասահքի հավաքականի անդամ Սլավիկ Հայրապետյանը հաջող է մեկնարկել աշխարհի առաջնությունում:
Իտալական Միլան քաղաքում մեկնարկած աշխարհի առաջնության կարճ ծրագրից հետո Հայրապետյանը 68.18 միավորով գրավեց 23-րդ տեղը և իրավունք ստացավ մասնակցել ազատ ծրագրին:
Տղամարդկանց մենասահքի առաջատարը ԱՄՆ ներկայացուցիչ Նաթան Չենն է: Գեղասահորդներն ազատ ծրագրով հանդես կգան մարտի 24-ին: