«Օպերա Վիվա» վոկալ քառյակի դաս-համերգը` դպրոցականի ֆիլհարմոնիայում
Գիտություն և ՄշակույթԴպրոցականի ֆիլհարմոնիան շարունակում է իրականացնել իր առաքելությունը: Յուրաքանչյուր ուրբաթ մեկ դասաժամի տևողությամբ դպրոցականների համար կազմակերպվում է դաս-համերգ, որի ժամանակ նրանց մատուցվում է բարձրաճաշակ երգ ու երաժշտություն, ժողովրդական պարեր և, որ ամենակարևորներ է բանախոսը բացատրում է ներկաներին, թե ինչ երաժշտություն է հնչում կամ ինչ պար է իրենց ցուցադրվում:
Այս անգամ դպրոցականներին ներկայացավ «Օպերա Վիվա» վոկալ քառյակը:
Տարիների ընթացքում նախագծի ընձեռած հնարավորությամբ հազարավոր աշակերտներ մասնակից են եղել նման դաս-համերգների և գիտելիքների հագեցած պաշարով և դրական էմոցիաներով հեռացել դահլիճից: