Ծեծկռտուք՝ օրենքով գողերի և Արաբկիրի նախկին թաղապետ Էդուարդ Մուշեղյանի մասնակցությամբ
ОбществоԱյսօր մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ մարտի 24-ին «Շանսոն» ակումբում ծեծի է ենթարկվել Արաբկիր Վարչական շրջանի նախկին ղեկավար, «Կյաժ Էդո» մականվամբ հայտնի Էդուարդ Մուշեղյանը, ով ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց:
Տեղեկությունը ճշտելու համար ԼՈւՐԵՐ. com-ի թղթակիցը կապ հաստատեց ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանի հետ: Վերջինս տեղեկացրեց, որ դեպքի առնչությամբ հետագայում լրացուցիչ կտեղեկացնեն:
Մեզ հետ զրույցում «Միքայելյան Վիրաբուժության Ինստիտուտից» ըստ էության հաստատեցին, որ Էդուարդ Մուշեղյանը իրենց մոտ է, սակայն վերջինիս առողջական վիճակի մասին տեղեկություն հայտնելուց հրաժարվեցին:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում «Շանսոն» ակումբից էլ հերքեցին լուրերը, թե իրենց ակումբում ծեծկռտուք է եղել:
Նշենք, որ ըստ meganews.am-ի տեղեկությունների՝ նախկին թաղապետին մարմնական վնասվածքներ են հասցրել օրենքով գող Ջնդեի փեսան և քրեական հեղինակություն Դոն Պիպոյի մարդիկ: Իսկ վնասվածքների հետևանքով Էդուարդ Մուշեղյանը ենթարկվել է ծնկոսկրի վիրահատության: