Արա Բաբլոյանը ցավակցական հեռագրեր է հղել ՌԴ Պետդումայի և Դաշնության խորհրդի նախագահներին
ՔաղաքականԱրա Բաբլոյանը ցավակցել է ՌԴ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին եւ ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից:
«Խոր ցավով տեղեկացանք Կեմերովոյի առեւտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի հետեւանքով մարդկային բազմաթիվ զոհերի մասին:
Ընդունեք անկեղծ ցավակցություններ տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ: Սգում ենք զոհվածների հարազատների եւ մերձավորների հետ միասին: Վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,-նշված է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի ցավակցական հեռագրերում: