Թուրքական լրատվամիջոցը Մերկելին Հիտլերի հետ է համեմատել
ԱշխարհՆախագահ Էրդողանին աջակցող թուրքական «Yeni Akit» լրատվամիջոցը այսօր թերթի առաջին էջում հրապարակել է Անգելա Մերկելի լուսանկարը՝ նացիստական համազգեստով, Հիտլերի բեղերով, ուսին՝ սվաստիկայի խորհրդանիշը: Թերթը մեղադրել է նրան «նացիստական մենթալիտետի մեջ»:
Թուրքական այդ լրատվամիջոցը արդեն երրորդ անգամ է Գերմանիայի կանցլերի հանդեպ նման վիրավորական վերաբերմունք ցուցադրում: «Մենք շատ անհանգստացած ենք այս մենթալիտետի համար»,- Մերկելի լուսանկարը մեկնաբանել է թերթը: