«Դուք փիառվում եք ողբերգության հաշվին»․ պաշտոնյայի պատասխանը՝ ողջ ընտանիքին կորցրած տղամարդուն
Տեսանյութեր«Դուք փիառվում եք ողբերգության հաշվին»: Ահա այսպես է պատասխանել Կեմերովոյի մարզի փոխմարզպետ Սերգեյ Ցիվիլյովը՝ ամբողջ ընտանիքը կորցրած տղամարդուն։
Նա դա ասել Իգոր Վոստրիկովին՝ ով կորցրել է իր ամբողջ ընտանիքը՝ կնոջը՝ Ելենային, 7 տարեկան աղջկան՝ Աննային, 5 տարեկան Արտյոմին, 2 տարեկան Ռոմանին և իր փոքր քրոջը՝ Ալյոնային։
Դրանից հետո պաշտոնյան ծնկաչոք ներողություն է խնդրել բոլոր հավաքվածներից:
«Կուզենայի ձեզնից ներողություն խնդրել»,-ասել է նա ու անսպասելիորեն ծնկի իջել: Վայրկյաններ անց նա ոտքի է ելել ու ասել, որ դեռ հնուց մարդիկ ծնկի էին իջնում, երբ ցանկանում էին ներողություն խնդրել: Այդ խոսքերից հետո հավաքվածները ծափահարել են նրան:
Հիշեցնենք, որ Կեմերովոյի բնակիչները քաղաքային ադմինիստրացիայի մոտ մարտի 27-ի առավոտյան լայնամասշտաբ բողոքի ցույց են սկսել՝ պահանջելով տեղական իշխանությունների հրաժարականը: Նրանք պնդում են, որ զոհերի և տուժածների մասին հրապարակված պաշտոնական թիվը չի համապատասխանում իրականությանը: