Ռուսաստանում ավտովթարի հետևանքով 2 հայ է զոհվել (լուսանկարներ)
ՌուսաստանՄարտի 26-ին ՌԴ Սարատովի մարզի Դերգաչևսկի շրջանում ավտովթար է եղել ВАЗ-2110-ի և КамАЗ-ի մասնակցությամբ: «Регион 64»-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 2 հայ երիտասարդ է զոհվել:
Դեպքը տեղի է ունեցել Նովորոսլյաևկա գյուղի մոտ՝ «Էնգելս-Երշով-Օզինկի» ավտոճանապարհի 223 կիլոմետրիn:
ВАЗ-2110-ի ղեկին եղել է 27-ամյա Արմեն Ղազարյանը: Նախնական տեղեկությունների համաձայն՝ նա կորցրել է մեքենայի կառավարումն ու դուրս եկել հանդիպակաց գոտի՝ բախվելով բեռնատարին:
Վթարի հետևանքով մահացել է նաև ВАЗ-2110-ի ուղևոր 28-ամյա Սերյոժա Հարությունյանը: