Կեմերովոյի հրդեհն ահաբեկչությու՞ն է. երիտասարդը իր է նետում բատուտի վրա, հետո՝ պայթյուն
ՌուսաստանՌուսաստանյան բլոգերները հրապարակել են տեսանյութ, որը խնդրում են տարածել բոլորին, քանի դեռ չի հեռացվել: Տեսանյութը տեսախցիկներից մեկի նկարահանածն է, որը արդեն իսկ հրապարակվել է՝ «Ինչպե՞ս սկսվեց հրդեհը» վերնագրով:
Այդ տեսանյութից դուրս է բերվել մի քանի րոպեանոց հատված, որտեղ երեւում է ինչպես է մի երիտասարդ նայում շուրջբոլորը, մոտենում մանկական խաղասենյակին՝ բատուտների հատվածից, ինչ-որ իր հանում պայուսակից, նետում այդ ուղղությամբ, այնուհետ հեռանում, մի քանի վայրկյան անց նույն տեղում պայթյուն է հնչում, այնուհետ՝ բռնկվում է հրդեհը:
Թե որքանով է այս վարկածը մոտ իրականությանը, պարզ չէ, սակայն տեսանյութում հստակ են երիտասարդի գործողությունները:
Աղբյուրը՝ ԱՅՍՏԵՂ: