Օրենքով գող է ձերբակալվել
ԻրավունքՈչ լեգալ միգրացիայի կանխման կազմակերպման բաժնի աշխատակիցները ձերբակալել են այսպես կոչված օրենքով գող Ռամազ Բագդադսկուն: Այդ մասին տեղեկացնում է Ուկրաինայի Կիևի շրջնի պետական միգրացիոն կառույցի մամլո ծառայությունը:
«Ծագումով վրացի 45-ամյա տղամարդը «թագադրվել էր» իր հայրենիքում 1998 թվականին: Հանցավոր միջավայրում «օրենքով գողի» կարգավիճակ ունեցող մարդը Ուկրաինա է եկել 2011 թվականին և միանգամից ուղևորվել մայրաքաղաք: Յոթ տարիների ընթացքում միգրացիոն ծառայությունը իրավապաշտպան մարմինների հետ համատեղ մի քանի անգամ ձերբակալել են նրան և աքսորել մեր երկրից, սակայն նա վերադառնում էր ուրիշի փաստաթղթերով:
Հաստատված է, որ Ռամազ Բագդադսկին կապ էր պաշտպանում այլ «օրենքով գողերի» հետ: Հանդիպումների ժամանակ նրանք պայմանավորվում էին հանցագործ աշխարհում ազդեցության ոլորտների վերաբաշխմա շուրջ»,- ասվում է հաղորդագրության մեջ: