Հայ 3 բռնցքամարտիկ դուրս են եկել քառորդ եզրափակիչ
ՍպորտՌումինիայի Թարգու Ջիու քաղաքում ընթացող Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնությունում այսօր ռինգ դուրս եկած Հայաստանի5 ներկայացուցիչներից 3-ը հաղթանակ տարան: Պարտություն կրեցին Համբարձում Հակոբյանն ու Գուրգեն Մադոյանը, իսկ 56 կգ քաշային Էրիկ Պետրոսյանը, 60 կգ քաշային Հրայր Շահվերդյանն ու 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը հաղթեցին ու դուրս եկան քառորդ եզրափակիչ:
Այսպիսով, Ռումինիայում պայքարը շարունակում է Հայաստանի 3 ներկայացուցիչ: