Անել այնպես, որ բիզնեսը չբզբզեն ու չքաշքշեն (տեսանյութ)
ՔաղաքականԳործադիրի այսօրվա նիստի օրակագային 5-րդ հարցով ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը Կառավարության համաձայնությանը ներկայացրեց օրենսդրական նախաձեռություն, որով առաջարկվում է խստացնել ընդերքօգտագործման ոլորտում տրվող թույլտվությունների տրամադրման գործընթացը:
Արծվիկ Մինասյանն առաջարկեց ավելացնել ևս մեկ ստուգաթերթ, որը վերաբերում է մետաղական հանածոների արդյունահանմանը:
Նախարարն առաջարկեց ևս մեկն էլ ավելացնել, որն էլ վերաբերելու է արդյունաբերությանն ու շինարարությանը:
Նախարար Մինասյանը նշեց, որ հարցը քննարկվել է բոլոր շահագրգիռ կողմերի հետ և խնդրեց Կառավարությանը հաստատել այն:
Վարչապետ Կարապետյանը այս նախագծի վերաբերյալ Արծվիկ Մինասյանին խնդրեց լինել առավել զգույշ. «Շա՛տ լավ, պարոն Մինասյան, ինչ եմ խնդրում՝ այստեղ մենք պետք է այնպիսի մեխանիզմ դնենք, որ բիզնեսի համար ոչ մի խոչընդոտ չստեղծվի, որ չգան բիզնեսը քաշքշեն, բզբզեն և այլն»:
Վարչապետի դիտարկմանն ի պատասխան՝ նախարար Մինասյանը նշեց, որ առաջարկվող նախագիծը մշակվել է հենց այդ տրամաբանությամբ:
Որոշման նախագիծն անցավ: