Ձերբակալվել է «Զիմնյայա վիշնյա»-ի սեփականատերը
ՏեսանյութերԿեմերովոյում ձերբակալել են «Կեմերովոյի հրուշակեղենի կոմբինատ» ԲԲԸ գլխավոր տնօրեն Յուլյա Բոգդանովային։ Այս ընկերությունը համարվում է այրված «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնի շենքի սեփականատերը։
Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ ենթակաները բազմիցս նրան ասել էին կենտրոնի հակահրդեհային անվտանգության համակարգի անսարքությունների մասին, սակայն նա ոչ մի քայլ չի ձեռնարկել այդ ուղղությամբ։ Նշվում է, որ գլխավոր տնօրենը «զբաղվել է միայն նոր առևտրային հարթակներ վարձակալության տալով»։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության Կեմերովո քաղաքի «Զիմնյայա վիշնյա» 4-հարկանի առևտրի կենտրոնում մարտի 25-ին տեղի ունեցած խոշոր հրդեհի հետևանքով զոհվել է 64 մարդ, այդ թվում՝ 41 երեխա: