Նադալը` ATP վարկանիշային աղյուսակի առաջատար
SportԻսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը կրկին գլխավորեց ATP վարկանիշային աղյուսակը:
Դասակարգման նոր աղյուսակում Նադալը բարձրացել է առաջին հորիզոնական, իսկ շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը իջել է երկրորդ հորիզոնական: Երրորդ հորիզոնականում է Մարին Չիլիչը: 4-րդ տեղում Գերմանիան ներկայացնող Ալեքսանդր Զվերևն է: Նրան հաջորդում է բուլղար Գրիգոր Դմիտրովը:
Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, արգենտինացի Խուան Մարտին դել Պոտրոն 6-րդ տեղում է:
Դոմինիկ Տիեմը 7-րդ տեղում է: Հարավաֆրիկյան Հանրապետության ներկայացուցիչ Քևին Անդերսոնն 8-րդն է: Վերջին երկու տեղերում Ջոն Իսները (ԱՄՆ) և Դեյվիդ Գոֆինն (Բելգիա) են: