00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Ասիայի լավագույն ֆուտբոլիստը հայտնի է«Արսենալ»-ի գլխավոր մարզչի հավանական թեկնածուն «Արսենալ»-ը նախապատրաստվում է «Ատլետիկո»-ի դեմ խաղին (լուսանկարներ)Սա նաև սփյուռքի և Արցախի հաղթանակն է. Արման Վարդանյան (տեսանյութ) Չեմպիոնների լիգայի լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդներըԱՄՆ-ը կրոնական ազատությունների սահմանափակման համար խստորեն քննադատել է Ադրբեջանի իշխանություններին Բրիտանիան մտադիր է հրապարակել այն ռուսաստանցիների անունները, որոնք ակտիվներ են պահում օֆշորներումՌոնալդուն` Չեմպիոնների լիգայի ռեկորդակիրԱզնավուրի ինքնազգացողությունը լավացել է, նա արդեն ժամանել է Փարիզ Հայաստանի որևէ գործընկեր չի փորձել միջամտել երկրի ներքին գործերին. Շավարշ Քոչարյան

«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ն հայց է ներկայացրել «Սասնա Ծռեր» խմբի անդամի դեմ

 

«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկը քաղաքացիական հայց է ներկայացրել «Սասնա Ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի դեմ: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Հովհաննես Հարությունյանի շահերի պաշտպան Հայարփի Սարգսյանը

Ըստ հայցադիմումի՝ Հովհաննես Հարությունյանը «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ին պատճառել է 54975 դրամի վնաս:

«Հայցը վերաբերում է 2016թ. դեկտեմբերի13-15-ը ընկած ժամանակահատվածում գույքի ոչնչացմանը: Ըստ հայցադիմումի՝ իմ պաշտպանյալը վնասել է թիվ 4 հիվանդասենյակի պատուհանի ապակին, կոտրել է աթոռի հենակը, պահարանի դուռը։ Բացի հասցված վնասի չափը` 1500 դրամ էլ ՔԿՀ-ն պահանջել է որպես հայցի համար վճարված պետական տուրքի գումար: Նշել են, որ նշված ժամանակահատվածում Հովհաննես Հարությունյանը ոչ ադեկվատ վարքագիծ է դրսևորել, սակայն, պետք է ասեմ, որ անձը միաժամանակ չի կարող և' ոչ ադեկվատ վարքագիծ դրսևորել, և' միևնույն ժամանակ միտումնավոր գործողություն իրականացնել»,- ասաց Հայարփի Սարգսյանը:

Փաստաբանն ընդգծեց՝ նման վիճելի պարագայում ոչնչացված գույքի համար վնասի փոխհատուցում պահանջելն անմտություն է. «Ես միջնորդել էի դատաբժշկական փորձաքննություն իրականացնել այդ ընթացքում՝ պարզելու՝ ինչո՞ւ էր Հովհաննես Հարությունյանի վարքագիծը փոխվել, սակայն, դա մերժվեց, իսկ դա նշանակում էր, որ ինչ-որ բան այն չէր: Ես կարծում եմ, որ դրա պատճառը հոգեմետ դեղերի ազդեցությունն էր, որովհետև իր վարքագիծը հիմնականում դա էր ցույց տալիս: Հովհաննես Հարությունյանը հրաժարվում է գումարը փոխհատուցելուց, որովհետև դա միտումնավոր չի արվել, և կամքից անկախ է ագրեսիվ վարք դրսևորել: Եվրոպացի բժիշկն անգամ արգելել էր օգտագործել  տրամադրվող դեղերը, քանի որ դրանք ագրեսիվ էին դարձնում մարդկանց: Վիրավոր ոտքը բուժելու փոխարեն՝ դեղերի միջոցով նրան տանում էին մահվան: Փորձում էին հոգեբուժարան տեղափոխել՝ ոտքը բուժելու թեման փակելու համար»,- ասաց փաստաբանը՝  նշելով, որ Հովհաննես Հարությունյանը անգամ չի հիշում՝ ի՞նչ է տեղի ունեցել այդ օրերին:

Հիշեցնենք, որ Հովհաննես Հարությունյանը  ոտքի ծանր վիրավորում էր ստացել ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում 2016թ. հուլիսի 26-ին: Հովհաննես Հարությունյանի փաստաբան Հայարփի Սարգսյանը պարբերաբար ահազանգում էր նրա առողջական վիճակի վատթարացման մասին՝ նշելով, որ նրա ոտքը վիրահատության կարիք ունի, ինչը չի իրականավցվում:

Հովհաննես Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ, այլ հաղորդակցության ուղիներ զավթելը կամ դրանք պահելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից) եւ 235-րդ հոդվածի 3-րդ մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից): Նա կալանավորված է:

Սոնա Հարությունյան

դիտվել է 2352 անգամ
Լրահոս
26 Ապր
Թաթա Սիմոնյանը երգ է նվիրել համաժողովրդական շարժման մասնակիցներին (տեսանյութ) ՀՀ ոստիկանությունը մեկ օրում բացահայտել է հանցագործության 21 դեպք Ասիայի լավագույն ֆուտբոլիստը հայտնի է«Արսենալ»-ի գլխավոր մարզչի հավանական թեկնածունԱԺ ՀՀԿ խմբակցությունը վարչապետի թեկնածուի հարցը կքննարկի մոտակա օրերին կայանալիք նիստում Նիկոլ Փաշինյանը պետք է դառնա վարչապետ, այլ տարբերակը՝ պետական դավաճանություն է. Արարատ Միրզոյան «Արսենալ»-ը նախապատրաստվում է «Ատլետիկո»-ի դեմ խաղին (լուսանկարներ)Ի՞նչ կլինի, եթե վարչապետ դառնա Նիկոլ Փաշինյանը Արմեն Սարգսյանը վստահ է՝ ունենալու ենք արդյունք, որը կբավարարի հասարակության մեծ մասին Ես կամ կընտրվեմ վարչապետ կամ ՀՀ-ում վարչապետ չի լինի. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Արմեն Ջիգարխանյանը շտապ տեղափոխվել է հիվանդանոցՀամացանցի միջոցով հանցագործությունների երկու դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվել են քրեական գործեր Հայաստանում տեսնում ենք քաղաքացիական հասարակության զարթոնքը, որում մեծ ներդրում ունեն երիտասարդները. Արմեն Սարգսյան Նիկոլ Փաշինյանը Կարեն Կարապետյանին հրավիրում է բանակցություններիԿաթողիկոսը հանդիպել է նախագահներին «Դուխով» գլխարկներ Նիկոլ Փաշինյանից (տեսանյութ) Կարծիքը ուժեղ ձայնով չարտահայտող Հայաստանի փոխարեն ունենք Հայաստան, որտեղ այն հստակ ձևով արտահայտվում է. Արմեն Սարգսյան «Կայացրել ենք ստրատեգիական որոշումներ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)Պատմությունը կգնահատի Սերժ Սարգսյանի բարձր քաղաքացիական և քաղաքական քայլը. Արմեն Սարգսյան Սա նաև սփյուռքի և Արցախի հաղթանակն է. Արման Վարդանյան (տեսանյութ) Քննչական կոմիտեն որոնում է ուսումնական կենտրոնի գրասենյակից գողություն կատարած անձին Կարեն Կարապետյանը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել երեխայի մահվան պատճառ դարձած վթարի դեպքի առթիվ. վարորդը ձերբակալվել է Ցուցադրվել է ճոխ էլեկտրաքրոսովեր՝ Mercedes-MaybachԵրևանում կտրուկ աճել է ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քանակը Հանրապետության հրապարակում մեկնարկել է ընդդիմության հանրահավաքը. ուղիղ միացում Երիտասարդ կինը ոչ թե ինքնասպանություն է գործել, այլ դարձել է սպանության զոհ. մեղադրանք է առաջադրվել ամուսնուն Մոսկվայում կայացել է Նալբանդյանի և Լավրովի հանդիպումը Քաղաքական առևտուր չի լինելու, հեղափոխությունը շարունակվում է. Նիկոլ Փաշինյանի կոչըՀՀԿ-ն Կարեն Կարապետյանին տվել է այլ քաղաքական ուժերի հետ բանակցություններ վարելու մանդատ. Շարմազանով Հայտնի է օրը, երբ ՀՀԿ խմբակցությունը կքննարկի վարչապետի թեկնածուի հարցը Ռումինիայի խորհրդարանում առաջին անգամ Հայոց ցեղասպանության տարելիցին քաղաքական հայտարարություններ են հնչել Չեմպիոնների լիգայի լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդներըՍարսափելի է, որ ՀՀԿ-ն դեռ ինչ-որ բաներ է ասում.սա Հայաստանի ողբերգությունն է.Քաղաքագետ ԱՄՆ-ը կրոնական ազատությունների սահմանափակման համար խստորեն քննադատել է Ադրբեջանի իշխանություններին Բրիտանիան մտադիր է հրապարակել այն ռուսաստանցիների անունները, որոնք ակտիվներ են պահում օֆշորներումՌոնալդուն` Չեմպիոնների լիգայի ռեկորդակիրԱզնավուրի ինքնազգացողությունը լավացել է, նա արդեն ժամանել է Փարիզ Հայաստանի որևէ գործընկեր չի փորձել միջամտել երկրի ներքին գործերին. Շավարշ ՔոչարյանԱրթուր Աբրահամն ու Պատրիկ Նիլսենը հանդիպել են (լուսանկարներ)Սերժ Սարգսյանը կամուֆլյաժը կհագնի, կգա-կնստի Նիկոլ Փաշինյանի կողքին․ Ալիկ ՍարգսյանՎլադիմիր Գասպարյանը հանձնարարել է կարճել ապրիլի 13-25-ը երթևեկության խախտումներով հարուցված վարչական վարույթներըՎարչապետի ընտրությանն ընդառաջ. ում թեկնածություններն են առաջադրելու խմբակցություններըՀՀԿ-ի ղեկավարի պաշտոնում առաջադրվել է Կարեն Կարապետյանի թեկնածությունը. interfaxՊայմանավորվածությունները վերածվել են ուլտիմատումի․ Վարդան ԱրամյանՇատ կարևոր է չկորցնել Հայաստանը․ Սոլովյովի անդրադարձը հայաստանյան դեպքերին (տեսանյութ)Բողոքի ակցիաները տարբեր մարզերում շարունակվում են (լուսանկարներ)Ռուբեն Թաթուլյանի ընտանիքի կողմից տեղադրվեց խաչքար՝ ի հիշատակ Ցեղասպանության զոհերի (տեսանյութ)Ծառուկյանի և Փաշինյանի միավորումը վերջնականապես կտապալի ՀՀԿ իշխանությունըԿարեն Կարապետյանը իրավասու է իրականացնել վարչապետին օրենքով վերապահված բոլոր լիազորությունները. Դավիթ Հարությունյան
Ամենադիտված