էդվարդ Նալբանդյանն ԱԳՆ Պատվո մեդալով է պարգևատրել Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինին
Արտաքին ՔաղաքականՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ապրիլի 4-ին ընդունել է Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինին՝ Հայաստանում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:
Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել դեսպան Վոլինկինին արդյունավետ և ակտիվ աշխատանքի համար` նշելով, որ նրա պաշտոնավարման տարիներին հայ-ռուսաստանյան դաշնակցային, ռազմավարական փոխգործակցությունը բոլոր բնագավառներում էլ ավելի է ամրապնդվել:
Դեսպան Վոլինկինը նշել է՝ հպարտ է, որ կարողացել է իր ներդրումն ունենալ հայ-ռուսաստանյան եղբայրական կապերի զարգացման գործում, և շնորհակալություն է հայտնել պաշտոնավարման ժամանակ ՀՀ արտգործնախարարության հետ արդյունավետ համագործակցության համար:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների հետագա ընդլայնման նպատակով ձեռնարկվող համատեղ քայլերի շուրջ:
Հայ-ռուսաստանյան հարաբերությունների ամրապնդման գործում ունեցած նշանակալի ավանդի համար նախարար էդվարդ Նալբանդյանն ԱԳՆ Պատվո մեդալ է հանձնել դեսպան Իվան Վոլինկինին: