Արոնյանն՝ ընդդեմ Կարլսենի
ՍպորտԱշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանը շարունակում է ելույթները Բադեն-Բադեն քաղաքում ընթացող «Grenke Chess Classic» մրցաշարում:
Մրցաշարի 6-րդ տուրում հայ գրոսմայստերն ուժերը կչափի Մագնուս Կարլսենի հետ:
Հիշեցնենք, որ 5-րդ տուրում Արոնյանը ոչ-ոքի էր խաղացել Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ:
Արոնյանը 3 միավորով կիսում է 4-5-րդ տեղերը: Առաջատարները 3,5 միավորով Լագրավը, Կարաունան, Վիտյուգովն են: