Խոշոր հրդեհ՝ Ստամբուլի հիվանդանոցներից մեկում (տեսանյութ)
ՏեսանյութերԵրեկ՝ ապրիլի 5-ին, Ստամբուլի Թաքսիմի ուսումնահետազոտական հիվանդանոցում խոշոր հրդեհ է բռնկվել:
Բռնկված հրդեհը սկսվել է հիվանդանոցի կտուրից ու աստիճանաբար տարածվել ամբողջ շենքում: Հրդեհին հաջորդել են պայթյուններ: Կարճ ժամանակում ծուխը պատել է ամբողջ հիվանդանոցը: Հրդեհի պատճառները, ըստ Hurriyet-ի՝ դեռևս անհայտ են։
Հրդեհի հետևանքով զոհեր կամ վիրավորներ չեն եղել: Հիվանդները տարհանվել են, իսկ վերակենդանացման բաժանմունքում գտնվող 32 հիվանդ տեղափոխվել է մոտակայքում գտնվող այլ հիվանդանոցներ: