00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Ասիայի լավագույն ֆուտբոլիստը հայտնի է«Արսենալ»-ի գլխավոր մարզչի հավանական թեկնածուն «Արսենալ»-ը նախապատրաստվում է «Ատլետիկո»-ի դեմ խաղին (լուսանկարներ)Սա նաև սփյուռքի և Արցախի հաղթանակն է. Արման Վարդանյան (տեսանյութ) Չեմպիոնների լիգայի լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդներըԱՄՆ-ը կրոնական ազատությունների սահմանափակման համար խստորեն քննադատել է Ադրբեջանի իշխանություններին Բրիտանիան մտադիր է հրապարակել այն ռուսաստանցիների անունները, որոնք ակտիվներ են պահում օֆշորներումՌոնալդուն` Չեմպիոնների լիգայի ռեկորդակիրԱզնավուրի ինքնազգացողությունը լավացել է, նա արդեն ժամանել է Փարիզ Հայաստանի որևէ գործընկեր չի փորձել միջամտել երկրի ներքին գործերին. Շավարշ Քոչարյան

ԱՄՆ-ում հայ և այլազգի խաղաղ ցուցարարների վրա հարձակված թուրքերը դատարանի դահլիճից ազատ են արձակվել

 

Միացյալ Նահանգների Կոլումբիայի շրջանային դատարանը 2017 թվականի մայիսին Վաշինգտոնում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցի առնչությամբ խաղաղ ցույց կազմակերպած հայերի, հույների ու քրդերի դեմ հարձակման գործով ձերբակալված երկու թուրքերին դատապարտել է 12 ամիս և մեկ օր ազատազրկման: Այս մասին հայտնում է Washington Times պարբերականը:    

ԱՄՆ քաղաքացիներ Սինան Նարինը (45 տարեկան) և Էյուփ Յըլդըրըմը (50 տարեկան) կալանքի տակ էին դեռևս 2017 թվականի հունիսից: Դատարանը նրանց մեղավոր է ճանաչել ցուցարարների վրա հարձակման գործով, սակայն վճռել է, որ մեղադրյալներն արդեն իսկ իրենց համար նախատեսված ազատազրկման ժամկետը կրել են, ուստի ամերիկաբնակ թուրքերը դատարանի դահլիճից ազատ են արձակվել:

Բացի այդ, Նարինն ու Յըլդըրըմը դատապարտվել են երեք տարվա պայմանական ազատազրկման, ինչպես նաև պարտավորվել վճարել 100 ԱՄՆ դոլար հանցանքից տուժածների ֆոնդին:

Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը դատապարտել է նման թույլ դատավճիռը խաղաղ ցուցարարների վրա իրականացված հարձակման դիմաց: «Այս վճիռը պետք է անհանգստացի ցանկացած ամերիկացու: Այսօրվա թեթև դատավճիռը, ի թիվս նրա, որ վարչակազմը հրաժարվում է մեղադրանքների մեծ մասից և հրաժարվում է Էրդողանի թիկնապահների արտահանձնումից, սպառնում է ԱՄՆ-ում բնակվող հայերի կամ ցանկացած այլազգիի  առաջնային իրավունքը՝ հայտնելու բողոքը օտար կառավարությունների գործողությունների դեմ»,- նշել է Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համփարյանը՝ նշելով, որ որպես ԱՄՆ քաղաքացիներ՝ իրենց իրավունքն է բարձրացնելու մտահոգությունը ցանկացած՝ թե տեղական, թե արտասահմանյան բռնության որևէ դրսևորման նկատմամբ: Նա մեծ ցավով է արձանագրել, որ դա տեղի չունեցավ Էրդողանի՝ իր իսկ բռնության ռեժիմը Վաշինգտոնի փողոցներ տեղափոխելու պարագայում:

Ուշագրավ է, որ Համփարյանի՝ դատարանի դահլիճից վճռի հրապարակումից հետո արված ուղիղ տեսամիացման ժամանակ նույն վայրում գտնվող մի խումբ թուրք ազգայնականներ իրենց «հրճվանքը» հայտնելով որոշման առնչությամբ, Համփարյանի թիկունքում մատներով «գորշ գայլերի» հայտնի նշանն են պահել:

«Գորշ գայլերի» ներկայացուցիչները թուրքական մոլի ազգայնականության հետևորդներն են: Կազմակերպության ակտիվիստները Թուրքիայի տարածքում և նրա սահմաններից դուրս բազմաթիվ քաղաքական սպանություններ և ահաբեկչական գործողություններ են կատարել։

Միացյալ Նահանգներ այցելած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ մայրաքաղաք Վաշինգտոնում 2017 թվականի մայիսի 16-ին կազմակերպված խաղաղ ցույցի մասնակիցները մի խումբ թուրք ազգայնամոլների կատաղի հարձակման թիրախ էին դարձել: Ցույցը կազմակերպվել էր Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի, Ամերիկայի Հելենական խորհրդի եւ մի շարք այլ՝ քրդական, ասորական եւ հունական կազմակերպությունների կողմից:
 
Մի քանի վիրավորներ արնաշաղախ հիվանդանոց էին տեղափոխվել: Հարձակումն իրականացրածների շարքում են եղել նաև Էրդողանի անվտանգության աշխատակիցները: Ավելի ուշ հայտնված տեսանյութում երևում էր, թե ինչպես է հենց Էրդողանը տալիս ցուցարարների վրա հարձակվելու հրահանգը:
 
Վաշինգտոնի քաղաքապետ Մուրիել Բոուսերը և ոստիկանապետ Փիթեր Նյուշեմը հունիսի 15-ին կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էին, որ մայիսի 16-ին խաղաղ ցուցարարների վրա հարձակում իրականացրած՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմնակից խմբի 12 անդամի ձերբակալության հրաման է տրվել:
 
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հունիսի 6-ին միաձայն ընդունել էր թիվ 354 երկկուսակցական բանաձևը, որը դատապարտում է մայիսի 16-ին ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանի նստավայրի դիմաց Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնապահների կողմից խաղաղ ցուցարարների դեմ բռնությունը և կոչ է անում օրինազանցներին ենթարկել քրեական պատասխանատվության և քայլեր ձեռնարկել նմանատիպ միջադեպերը բացառելու համար: Բանաձևին կողմ է քվեարկել 397 ներկայացուցիչ:
 
 
 
դիտվել է 812 անգամ
Լրահոս
26 Ապր
ՀՀ ոստիկանությունը մեկ օրում բացահայտել է հանցագործության 21 դեպք Ասիայի լավագույն ֆուտբոլիստը հայտնի է«Արսենալ»-ի գլխավոր մարզչի հավանական թեկնածունԱԺ ՀՀԿ խմբակցությունը վարչապետի թեկնածուի հարցը կքննարկի մոտակա օրերին կայանալիք նիստում Նիկոլ Փաշինյանը պետք է դառնա վարչապետ, այլ տարբերակը՝ պետական դավաճանություն է. Արարատ Միրզոյան «Արսենալ»-ը նախապատրաստվում է «Ատլետիկո»-ի դեմ խաղին (լուսանկարներ)Ի՞նչ կլինի, եթե վարչապետ դառնա Նիկոլ Փաշինյանը Արմեն Սարգսյանը վստահ է՝ ունենալու ենք արդյունք, որը կբավարարի հասարակության մեծ մասին Ես կամ կընտրվեմ վարչապետ կամ ՀՀ-ում վարչապետ չի լինի. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Արմեն Ջիգարխանյանը շտապ տեղափոխվել է հիվանդանոցՀամացանցի միջոցով հանցագործությունների երկու դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվել են քրեական գործեր Հայաստանում տեսնում ենք քաղաքացիական հասարակության զարթոնքը, որում մեծ ներդրում ունեն երիտասարդները. Արմեն Սարգսյան Նիկոլ Փաշինյանը Կարեն Կարապետյանին հրավիրում է բանակցություններիԿաթողիկոսը հանդիպել է նախագահներին «Դուխով» գլխարկներ Նիկոլ Փաշինյանից (տեսանյութ) Կարծիքը ուժեղ ձայնով չարտահայտող Հայաստանի փոխարեն ունենք Հայաստան, որտեղ այն հստակ ձևով արտահայտվում է. Արմեն Սարգսյան «Կայացրել ենք ստրատեգիական որոշումներ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)Պատմությունը կգնահատի Սերժ Սարգսյանի բարձր քաղաքացիական և քաղաքական քայլը. Արմեն Սարգսյան Սա նաև սփյուռքի և Արցախի հաղթանակն է. Արման Վարդանյան (տեսանյութ) Քննչական կոմիտեն որոնում է ուսումնական կենտրոնի գրասենյակից գողություն կատարած անձին Կարեն Կարապետյանը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել երեխայի մահվան պատճառ դարձած վթարի դեպքի առթիվ. վարորդը ձերբակալվել է Ցուցադրվել է ճոխ էլեկտրաքրոսովեր՝ Mercedes-MaybachԵրևանում կտրուկ աճել է ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քանակը Հանրապետության հրապարակում մեկնարկել է ընդդիմության հանրահավաքը. ուղիղ միացում Երիտասարդ կինը ոչ թե ինքնասպանություն է գործել, այլ դարձել է սպանության զոհ. մեղադրանք է առաջադրվել ամուսնուն Մոսկվայում կայացել է Նալբանդյանի և Լավրովի հանդիպումը Քաղաքական առևտուր չի լինելու, հեղափոխությունը շարունակվում է. Նիկոլ Փաշինյանի կոչըՀՀԿ-ն Կարեն Կարապետյանին տվել է այլ քաղաքական ուժերի հետ բանակցություններ վարելու մանդատ. Շարմազանով Հայտնի է օրը, երբ ՀՀԿ խմբակցությունը կքննարկի վարչապետի թեկնածուի հարցը Ռումինիայի խորհրդարանում առաջին անգամ Հայոց ցեղասպանության տարելիցին քաղաքական հայտարարություններ են հնչել Չեմպիոնների լիգայի լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդներըՍարսափելի է, որ ՀՀԿ-ն դեռ ինչ-որ բաներ է ասում.սա Հայաստանի ողբերգությունն է.Քաղաքագետ ԱՄՆ-ը կրոնական ազատությունների սահմանափակման համար խստորեն քննադատել է Ադրբեջանի իշխանություններին Բրիտանիան մտադիր է հրապարակել այն ռուսաստանցիների անունները, որոնք ակտիվներ են պահում օֆշորներումՌոնալդուն` Չեմպիոնների լիգայի ռեկորդակիրԱզնավուրի ինքնազգացողությունը լավացել է, նա արդեն ժամանել է Փարիզ Հայաստանի որևէ գործընկեր չի փորձել միջամտել երկրի ներքին գործերին. Շավարշ ՔոչարյանԱրթուր Աբրահամն ու Պատրիկ Նիլսենը հանդիպել են (լուսանկարներ)Սերժ Սարգսյանը կամուֆլյաժը կհագնի, կգա-կնստի Նիկոլ Փաշինյանի կողքին․ Ալիկ ՍարգսյանՎլադիմիր Գասպարյանը հանձնարարել է կարճել ապրիլի 13-25-ը երթևեկության խախտումներով հարուցված վարչական վարույթներըՎարչապետի ընտրությանն ընդառաջ. ում թեկնածություններն են առաջադրելու խմբակցություններըՀՀԿ-ի ղեկավարի պաշտոնում առաջադրվել է Կարեն Կարապետյանի թեկնածությունը. interfaxՊայմանավորվածությունները վերածվել են ուլտիմատումի․ Վարդան ԱրամյանՇատ կարևոր է չկորցնել Հայաստանը․ Սոլովյովի անդրադարձը հայաստանյան դեպքերին (տեսանյութ)Բողոքի ակցիաները տարբեր մարզերում շարունակվում են (լուսանկարներ)Ռուբեն Թաթուլյանի ընտանիքի կողմից տեղադրվեց խաչքար՝ ի հիշատակ Ցեղասպանության զոհերի (տեսանյութ)Ծառուկյանի և Փաշինյանի միավորումը վերջնականապես կտապալի ՀՀԿ իշխանությունըԿարեն Կարապետյանը իրավասու է իրականացնել վարչապետին օրենքով վերապահված բոլոր լիազորությունները. Դավիթ ՀարությունյանՀրաժարականի դիմումի տրամաբանական շարունակությունը կուսակցության ղեկավարի պոստը լքելն է
Ամենադիտված