Մեսսիի հեթ-տրիկը հաղթանակ բերեց «Բարսելոնա»-ին (տեսանյութ)
ՏեսանյութերԻսպանիայի առաջնության 31-րդ տուրում «Բարսելոնա»-ն տնային խաղում 3:1 հաշվով հաղթեց «Լեգանես»-ին:
Կատալոնացիների կազմում հեթ-տրիկ ձևակերպեց Լիոնել Մեսսին. արգենտինացին աչքի ընկավ 27-րդ, 32-րդ,87-րդ րոպեներին:
Հյուրերի միակ գոլը 68-րդ րոպեին խփեց Նաբիլ Էլ Զհարը:
«Կապտանռնագույնները» 79 միավորով շարունակում են գլխավորել մրցաշարային աղյուսակը:
Լուսանկարը` As-ի