00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
«Կանադա-Մեքսիկա-ԱՄՆ 2026» պատվիրակությունը հանդիպեց ՀՖՖ ղեկավարության հետԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենը հրաժարական տվեց Ինչ ուտեստներ է նախընտրում Ռոնալդուն (լուսանկարներ)Վարույթ է ընդունվել ԴԱՀԿ ծառայության աշխատակիցների պաշտոնեական անփութության փաստերով հարուցված քրգործըՀայաստանի հավաքականի ուրախ մարզումները (տեսանյութ)Սամվել Բաբայանն ազատ չի արձակվում. ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահը հերքում է լուրըՍԱՊԾ-ն կասեցրել է հացի արտադրամասի գործունեությունըԻնչ խնդիր ունի Փաշինյանը պաշտպանության ոլորտումԱրտակ Թովմասյանը Պլեխանովի անվան համալսարանում կրիպտոարժույթների մասին դասախոսություն կարդաց (տեսանյութ, լուսանկարներ)Ալեն Սիմոնյանը հետ է վերցրել պատգամավորի մանդատից հրաժարվելու մասին դիմումը

ԼՂ հիմնախնդրի կարգավորումը Ռուսաստանի առաջնահերթություններից է. Լավրով

 Ռուսաստանի Դաշնությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը հետխորհրդային տարածաշրջանում իր առաջնահերթություններից է համարում: Այս մասին, պատասխանելով հայկական լրատվամիջոցների հարցերին, հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

Նախարարը հիշեցրել է, որ Ռուսաստանը Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից է, և այդ դերում ռուսական կողմը ոչ միայն հավաքական ջանքեր է գործադրում մյուս համանախագահների հետ, այլև ձգտում է, հավատարիմ մնալով ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ համանախագահների որոշումներին, առաջ քաշել նաև սեփական նախաձեռնությունները՝ հաշվի առնելով հատուկ կապերը Հայաստանի և Ադրբեջանի հետ:

Լավրովը խոսել է Կազանի 2011 թվականի գագաթնաժողովից, որը վերլուծաբանների կարծիքով կարող էր բեկումնային լինել կարգավորման գործընթացում:

«2009-ից մինչև 2011 թվականն իրականացված աշխատանքը իսկապես շատ ինտենսիվ էր: Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպել են շուրջ 10 անգամ:  Հերթական հանդիպումը, որը նախատեսված էր Կազանում, իսկապես թույլ էր տալիս լուրջ դրական արդյունքների ակնկալիքներ ունենալ, քանի որ փաստաթղթերի նախագծերում, որոնք ԱՄՆ-ի և Ֆրանսիայի համանախագահների աջակցությամբ մշակել էր ռուսական կողմը, մեր ընկալմամբ, հավասարակշռված կերպով հաշվի էին առնվել Երևանի և Բաքվի բոլոր մտահոգությունները: Սակայն հենց գագաթնաժողովի ընթացքում ի հայտ եկան հավելյալ հարցեր ու մեկնաբանություններ: Այդպես պատահում է: Մենք դա առանձնահատուկ ողբերգություն չենք դարձնում: Աշխատանքը շարունակվելու է: Համոզված եմ, որ այսպես կոչված «կազանյան փաստաթղթում» առկա շատ դրույթներ նախկինի պես պահանջված են: Դա են հաստատում Երևանի ու Բաքվի արձագանքները դրան հաջորդած ժամանակահատվածում նախագահների, նախարարների մակարդակով ու պարբերաբար տարածաշրջան՝ Երևան, Բաքու, Ստեփանակերտ այցելող համանախագահների հետ հանդիպումներում շփումների ժամանակ»,- ընդգծել է ՌԴ արտգործնախարարը:

Նա համոզմունք է հայտնել, որ այդ տարիներին կատարված որևէ աշխատանք զուր չի անցել:  «Թեպետ, իհարկե, այդ ընթացքում առաջացել են մի շարք նոր գաղափարներ, որոնք հիմա համանախագահներն առաջ են մղում կողմերի հետ շփումներում: Ամենակարևորը հաղթահարելն է անվստահությունը, որը երբեմն ի հայտ է գալիս բանակցությունների ժամանակ, և կենտրոնանալը իրատեսական, պրագմատիկ նպատակների վրա, որոնք բավականին շատ են: Բավական է միայն դրանք հանձնել թղթին. թեպետ կողմերը կոնցեպտուալ առումով համաձայնում են դա անելու անհրաժեշտության հետ, սակայն երբ ամեն բան հստակ ձևակերպումների մեջ է մտնում, ինչպես լինում է այլ իրադրություններում, ի հայտ են գալիս բարդություններ: Կարծում եմ, որ մենք կշարունակենք դրանք հետևողականորեն հաղթահարել և հասնել արդյունքների»,- հայտարարել է Լավրովը:

դիտվել է 1666 անգամ
Լրահոս
25 Մայ
ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստում քննարկվել է մարտական հերթապահության կազմակերպման ընթացքը Վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյը Նիկոլայ Ծատուրյանը ՀՀ վարչապետին է ներկայացրել թատրոնի հետ կապված իր մտահոգությունները Նիկոլ Փաշինյանի հրավերով սահմանամերձ գյուղերի շրջանավարտները կառավարական առանձնատանը կնշեն «Վերջին զանգը» (լուսանկարներ) Էներգետիկայի նախարարը բացահայտել է իրանական գազի գինը սահմանին Միջազգային ասպարեզում Հայաստանի պետական շահը պետք է միասնաբար ներկայացնել. Արմեն Աշոտյան «Կանադա-Մեքսիկա-ԱՄՆ 2026» պատվիրակությունը հանդիպեց ՀՖՖ ղեկավարության հետՍարի Թաղի 18-րդ փողոցում 27-ամյա երիտասարդը սպանել է 64-ամյա «Կուճիին» Ռուսաստանի եւ Հայաստանի համագործակցության «վեկտորն ու դինամիկան» պահապանվում են. ՌԴ ԱԳՆ Արցախի ՄԻՊ համակազմակերպմամբ Շուշիում գումարվել է Ամերիկայի հայ իրավաբանների միության համաժողովը Մայիսի 28-ին Ֆրանսիայի արտգործնախարարն այցելելու է Հայաստան ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենը հրաժարական տվեց Ինչ ուտեստներ է նախընտրում Ռոնալդուն (լուսանկարներ)Վարույթ է ընդունվել ԴԱՀԿ ծառայության աշխատակիցների պաշտոնեական անփութության փաստերով հարուցված քրգործըՀայաստանի հավաքականի ուրախ մարզումները (տեսանյութ)70-ամյա Առնոլդ Շվարցենեգերը՝ Լոս Անջելեսում հեծանիվ վարելիս (լուսանկարներ, տեսանյութ) Սամվել Բաբայանն ազատ չի արձակվում. ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահը հերքում է լուրըՍԱՊԾ-ն կասեցրել է հացի արտադրամասի գործունեությունըՔիմ Քարդաշյանը հանուն ամուսնու փոխել է արտաքինը (լուսանկար) Ինչ խնդիր ունի Փաշինյանը պաշտպանության ոլորտում«Ես՝ օրինապահ դեբիլս, ումի՞ց ուզեմ իմ գումարները»․ Էրիկ ԱնթառանյանԱրտակ Թովմասյանը Պլեխանովի անվան համալսարանում կրիպտոարժույթների մասին դասախոսություն կարդաց (տեսանյութ, լուսանկարներ)Ալեն Սիմոնյանը հետ է վերցրել պատգամավորի մանդատից հրաժարվելու մասին դիմումը ՄԱԿ-ում տարածվել է Արցախի Հանրապետության ԱԳՆ փաստաթուղթըՍամվել Բաբայանը ազատ է արձակվում ԱԱԾ մեկուսարանից՝ ՈւՂԻՂՍամվել Առաքելյան, հեռացի՛ր, Արտակ Ցուցուլյան՝ արի՛Երեխաները վերարտադրել են արքայազն Հարիի և Մեգան Մարքլի թագավորական պսակադրությունը (լուսանկարներ, տեսանյութ) Ագրամունտը հեռանում է քաղաքականությունիցՊրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան` «Վերջին զանգ» (տեսանյութ) ՎԶԵԲ-ը պատրաստ է օժանդակել առողջապահական ոլորտի բարեփոխումներին Ջաղինյանի գործը հասավ դատախազությունԵրեք ընկեր պատահաբար տեսագրել են, թե ինչպես են իրենք ջրասույզ լինում (տեսանյութ) ՈւՂԻՂ․ Փաշինյանը պատասխանում է մշակույթի գործիչներին հուզող հարցերին Աշոտ Ղահրամանյանը հրաժարականի դիմում է գրել «Ռեալ»-ի ֆուտբոլիստները ժամանել են Կիև (տեսանյութ)Մամեդյարովի համար Փաշինյանի թեզը ծիծաղելի էԿան խնդիրներ, որոնք պետք է լուծենք առանց չմտածված քայլերի․ վարչապետ (տեսանյութ)Ռոնալդինյոն կամուսնանա միանգամից 2 կնոջ հետ (լուսանկարներ)Samsung-ին պարտավորեցրել են 539 մլն դոլար վճարել Apple-ին (տեսանյութ) Ընկերոջ դին մեքենայով տեղափոխել են Հրազդանի կիրճ, թողել այդտեղ ու հեռացել Գլխավոր դատախազությունը ուսումնասիրության առարկա է դարձրել Հանրային հեռուստաընկերությունում չարաշահումների վերաբերյալ հրապարակումներըՓաշինյանի հետ հարաբերություններին երբևիցե սուր չեն եղել, ԲաբլոյանՄեկնարկում է «Ռոլան Գարոս»-ի մրցաշարըԱտոմակայանը կփակվիՍԴ նախագահն՝ իր հրաժարականի մասին«Թե բա քեզ պե՞տք էր». Արթուր Աղաբեկյան Արմեն Սարգսյանը մեկնում է ՎրաստանԵրևանի ավագանիում Ալեն Սիմոնյանին կփոխարինի Նարա Հովհաննիսյանը Ավելի շուտ Դանուբը կփոխի իր հունը, քան պանթուրքիզմը կհասնի իր նպատակին. ՇարմազանովԵկել է ցտեսություն ասելու ժամանակը
Ամենադիտված