Գվարդիոլան կդառնա աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիչը
Սպորտ«Մանչեսթեր Սիթի»-ի ղեկավարութունը գոհ է թիմի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի աշխատանքից և մտադիր է նրան նոր պայմանագիր առաջարկել:
Ինչպես տեղեկացնում է Sunday Mirror-ը, իսպանացի մասնագետին առաջարկվելիք պայմանագիր ուժի մեջ կլինի մինչև 2020թ-ն:
Նոր պայմանագրով Գվարդիոլան կստանա տարեկան 20 մլն եվրո աշխատավարձ, ինչը նրան կդարձնի աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիչը:
Նշենք, որ Գվարդիոլայի գործող պայմանագիրը մանչեսթերյան թիմի հետ ավարտվում է 2019թ-ին, մարզչի աշխատավարձը 17 մլն եվոր է` տարեկան: