Ընդդիմադիր Հովհաննիսյանն Արմեն Սարգսյանին լեգիտիմ նախագահ է համարում (տեսանյութ)
ՔաղաքականՀանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալությանը մասնակցող «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի համոզմամբ՝ Հանրապետության 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանը լեգիտիմ նախագահ է․ «Արմեն Սարգսյանը լեգիտիմ նախագահ է։ Սա նոր ընտրակարգ է՝ խորհրդարանի կողմից, Հանրապետական կուսակցության կողմից՝ նշանակում չասեմ, բայց ընտրություն էր։ Սա համաժողովրդական ընտրություն չէր։ Սա լրիվ տարբեր էր նախորդ ընտրություններից։ Եվ հիմա մենք Արմեն Սարգսյանին ասում ենք՝ բարի գալուստ։ Իրեն վատը չպիտի մաղթենք», -արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Հովհաննիսյանը։
Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքով՝ եթե ինքը լիներ, իր բոլոր փաստաթղթերը վերից վար կստուգեր, բայց տվյալ դեպքում կա ընթացակարգ․ «Այդ ընթացակարգն անցավ քննադատություններով, կասկածներով, ընդդիմությունը հարցեր բարձրացրեց, դրանք շատ տրամաբանական էին, և հիմա մենք ունենք այն, ինչ ունենք»,-ասաց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդը։
Ամբողջությամբ՝ տեսանյութում: