Ֆրանսիայում քաղաքապետը թափառաշրջիկներին սպառնացել է սրով
ԱյլLe Monde թերթը գրում է, որ Ֆրանսիայի Վիսսու քաղաքի քաղաքապետ Ռիշար Տրենկյեն ապրիլի 8-ին ձերբակալվել է այն բանից հետո, երբ ոչ սթափ վիճակում սրով սպառնացել է թափառաշրջիկներին։
Դատախազությունը հաղորդել է․ «Նա սպառնացել էր մուրացկաններին սրով»։ Բացի սրից, նա զինված է եղել նաև հրացանով և զրահաբաճկոն է կրել:
Օրինապահները պատրաստվում են նաև ստուգել, թե արդյոք քաղաքապետին է պատկանել հրացանը, քանի որ սպորտային ատրճանակից կրակելու իրավունք նա ունի, բայց չունի զենք կրելու թույլտվություն:
Թափառաշրջիկներից մեկը, ում Տրենկյեն սպառնացել է, նույնպես ձերբակալվել է, քանի որ նրա մեքենայում զենք է հայտնաբերվել: