00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Ասիայի լավագույն ֆուտբոլիստը հայտնի է«Արսենալ»-ի գլխավոր մարզչի հավանական թեկնածուն «Արսենալ»-ը նախապատրաստվում է «Ատլետիկո»-ի դեմ խաղին (լուսանկարներ)Սա նաև սփյուռքի և Արցախի հաղթանակն է. Արման Վարդանյան (տեսանյութ) Չեմպիոնների լիգայի լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդներըԱՄՆ-ը կրոնական ազատությունների սահմանափակման համար խստորեն քննադատել է Ադրբեջանի իշխանություններին Բրիտանիան մտադիր է հրապարակել այն ռուսաստանցիների անունները, որոնք ակտիվներ են պահում օֆշորներումՌոնալդուն` Չեմպիոնների լիգայի ռեկորդակիրԱզնավուրի ինքնազգացողությունը լավացել է, նա արդեն ժամանել է Փարիզ Հայաստանի որևէ գործընկեր չի փորձել միջամտել երկրի ներքին գործերին. Շավարշ Քոչարյան

«Խոր Վիրապ»-ի մոտ խաբել է չինուհուն, նստեցրել ավտոմեքենան և փորձել բռնաբարել

 

Սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու մեջ մեղադրվող Արարատի մարզի 33-ամյա բնակիչը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 1-ին մասով՝ դատապարտվելով 3 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման:

Ըստ մեղադրանքի՝ Խաչիկը 2017 թվականի հոկտեմբերի 1-ին՝ ժամը 19.00-ի սահմաններում, Արարատի մարզի Ուրցաձոր գյուղի վարչական տարածքում գտնվող Վայրի կենդանիների փրկարար կենտրոն կոչվող վայրում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքացուհու կամքին հակառակ և նրա նկատմամբ բռնություն գործադրելով՝ կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ:

Նշված օրը ժամը 16.00-ի սահմաններում, Խաչիկը իր վարած «Վազ 2106» մակնիշի ավտոմեքենայով Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղում գտնվող «Խոր Վիրապ» վանական համալիրի մոտակայքում՝ կենտրոնական ճանապարհին, նկատել է մինչ այդ իրեն անծանոթ՝ չինուհուն և ժեստերով հաղորդակցվելով՝ հասկացել է, որ նա ցանկանում է գնալ Երևան, որից հետո առաջարկել է նրան նստել իր ավտոմեքենան: Սակայն Երևան գնալու փոխարեն ավտոմեքենան վարել է Արարատ քաղաքի ուղղությամբ, նրան ցուցադրել է մի քանի տեսարժան վայրեր և շրջելով՝ միասին գնացել են Ուրցաձոր գյուղում գտնվող «Վայրի կենդանիների փրկարար կենտրոն» կոչվող տարածք, որտեղ Խաչիկը ցանկանալով սեռական հարաբերություն ունենալ չինուհու հետ, գրկել է նրան, գցել գետնին, փորձել է պառկել նրա վրա, սակայն վերջինս դիմադրել է ու կծել Խաչիկի այտը և կրծքավանդակի ձախ հատվածը:

Աղջիկը նրան հասկացրել է, որ կույս է, ինչից հետո Խաչիկը հրաժարվելով սեռական հարաբերություն ունենալու մտքից՝ սեռական կրքերին խաթարված ձևով հագուրդ տալու նպատակով չինուհու կամքին հակառակ և վերջինիս նկատմամբ բռնություն գործադրելով՝ կծել է նրա զույգ այտերը, ձեռքերով հարվածներ է հասցրել նրա գլխին և մարմնի տարբեր հատվածներին:

Այդ ամենից հետո սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել, և չինուհին, վախենալով, որ Խաչիկը կարող է իրեն վնասել, կատարել է նրա պահանջը: Սակայն այդ ընթացքում նկատելով իրենց ուղղությամբ շարժվող ավտոմեքենան՝ ընդառաջ է վազել այդ ավտոմեքենային և առանց ավտոմեքենայի վարորդի և նրա ուղևորի թույլտվության և նրանց հետ առանց որևէ խոսք փոխանակելու՝ նստել է նրանց ավտոմեքենան, ապա հեռացել նշված վայրից:

Քրեական գործը քննվել է արագացված ընթացակարգով՝ մինչ դատաքննությունն սկսելն ամբաստանյալը միջնորդել է դատական քննությունն անցկացնել արագացված կարգով և հայտարարել, որ առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչում լիովին և զղջում է կատարածի համար:

Նշենք, որ Խաչիկի նկատմամբ որպես խափաման միջոց է ընտրված եղել կալանավորումը:

Դատարանը, որպես ամբաստանյալի անձը բնութագրող հանգամանքներ է դիտել այն, որ նա դատապարտված չի եղել և Ավշար գյուղական համայնքի ղեկավարի կողմից  բավարար է բնութագրվել:

 

Աղբյուր` Փաստինֆո

դիտվել է 4760 անգամ
Լրահոս
26 Ապր
Թաթա Սիմոնյանը երգ է նվիրել համաժողովրդական շարժման մասնակիցներին (տեսանյութ) ՀՀ ոստիկանությունը մեկ օրում բացահայտել է հանցագործության 21 դեպք Ասիայի լավագույն ֆուտբոլիստը հայտնի է«Արսենալ»-ի գլխավոր մարզչի հավանական թեկնածունԱԺ ՀՀԿ խմբակցությունը վարչապետի թեկնածուի հարցը կքննարկի մոտակա օրերին կայանալիք նիստում Նիկոլ Փաշինյանը պետք է դառնա վարչապետ, այլ տարբերակը՝ պետական դավաճանություն է. Արարատ Միրզոյան «Արսենալ»-ը նախապատրաստվում է «Ատլետիկո»-ի դեմ խաղին (լուսանկարներ)Ի՞նչ կլինի, եթե վարչապետ դառնա Նիկոլ Փաշինյանը Արմեն Սարգսյանը վստահ է՝ ունենալու ենք արդյունք, որը կբավարարի հասարակության մեծ մասին Ես կամ կընտրվեմ վարչապետ կամ ՀՀ-ում վարչապետ չի լինի. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Արմեն Ջիգարխանյանը շտապ տեղափոխվել է հիվանդանոցՀամացանցի միջոցով հանցագործությունների երկու դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվել են քրեական գործեր Հայաստանում տեսնում ենք քաղաքացիական հասարակության զարթոնքը, որում մեծ ներդրում ունեն երիտասարդները. Արմեն Սարգսյան Նիկոլ Փաշինյանը Կարեն Կարապետյանին հրավիրում է բանակցություններիԿաթողիկոսը հանդիպել է նախագահներին «Դուխով» գլխարկներ Նիկոլ Փաշինյանից (տեսանյութ) Կարծիքը ուժեղ ձայնով չարտահայտող Հայաստանի փոխարեն ունենք Հայաստան, որտեղ այն հստակ ձևով արտահայտվում է. Արմեն Սարգսյան «Կայացրել ենք ստրատեգիական որոշումներ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)Պատմությունը կգնահատի Սերժ Սարգսյանի բարձր քաղաքացիական և քաղաքական քայլը. Արմեն Սարգսյան Սա նաև սփյուռքի և Արցախի հաղթանակն է. Արման Վարդանյան (տեսանյութ) Քննչական կոմիտեն որոնում է ուսումնական կենտրոնի գրասենյակից գողություն կատարած անձին Կարեն Կարապետյանը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել երեխայի մահվան պատճառ դարձած վթարի դեպքի առթիվ. վարորդը ձերբակալվել է Ցուցադրվել է ճոխ էլեկտրաքրոսովեր՝ Mercedes-MaybachԵրևանում կտրուկ աճել է ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քանակը Հանրապետության հրապարակում մեկնարկել է ընդդիմության հանրահավաքը. ուղիղ միացում Երիտասարդ կինը ոչ թե ինքնասպանություն է գործել, այլ դարձել է սպանության զոհ. մեղադրանք է առաջադրվել ամուսնուն Մոսկվայում կայացել է Նալբանդյանի և Լավրովի հանդիպումը Քաղաքական առևտուր չի լինելու, հեղափոխությունը շարունակվում է. Նիկոլ Փաշինյանի կոչըՀՀԿ-ն Կարեն Կարապետյանին տվել է այլ քաղաքական ուժերի հետ բանակցություններ վարելու մանդատ. Շարմազանով Հայտնի է օրը, երբ ՀՀԿ խմբակցությունը կքննարկի վարչապետի թեկնածուի հարցը Ռումինիայի խորհրդարանում առաջին անգամ Հայոց ցեղասպանության տարելիցին քաղաքական հայտարարություններ են հնչել Չեմպիոնների լիգայի լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդներըՍարսափելի է, որ ՀՀԿ-ն դեռ ինչ-որ բաներ է ասում.սա Հայաստանի ողբերգությունն է.Քաղաքագետ ԱՄՆ-ը կրոնական ազատությունների սահմանափակման համար խստորեն քննադատել է Ադրբեջանի իշխանություններին Բրիտանիան մտադիր է հրապարակել այն ռուսաստանցիների անունները, որոնք ակտիվներ են պահում օֆշորներումՌոնալդուն` Չեմպիոնների լիգայի ռեկորդակիրԱզնավուրի ինքնազգացողությունը լավացել է, նա արդեն ժամանել է Փարիզ Հայաստանի որևէ գործընկեր չի փորձել միջամտել երկրի ներքին գործերին. Շավարշ ՔոչարյանԱրթուր Աբրահամն ու Պատրիկ Նիլսենը հանդիպել են (լուսանկարներ)Սերժ Սարգսյանը կամուֆլյաժը կհագնի, կգա-կնստի Նիկոլ Փաշինյանի կողքին․ Ալիկ ՍարգսյանՎլադիմիր Գասպարյանը հանձնարարել է կարճել ապրիլի 13-25-ը երթևեկության խախտումներով հարուցված վարչական վարույթներըՎարչապետի ընտրությանն ընդառաջ. ում թեկնածություններն են առաջադրելու խմբակցություններըՀՀԿ-ի ղեկավարի պաշտոնում առաջադրվել է Կարեն Կարապետյանի թեկնածությունը. interfaxՊայմանավորվածությունները վերածվել են ուլտիմատումի․ Վարդան ԱրամյանՇատ կարևոր է չկորցնել Հայաստանը․ Սոլովյովի անդրադարձը հայաստանյան դեպքերին (տեսանյութ)Բողոքի ակցիաները տարբեր մարզերում շարունակվում են (լուսանկարներ)Ռուբեն Թաթուլյանի ընտանիքի կողմից տեղադրվեց խաչքար՝ ի հիշատակ Ցեղասպանության զոհերի (տեսանյութ)Ծառուկյանի և Փաշինյանի միավորումը վերջնականապես կտապալի ՀՀԿ իշխանությունըԿարեն Կարապետյանը իրավասու է իրականացնել վարչապետին օրենքով վերապահված բոլոր լիազորությունները. Դավիթ Հարությունյան
Ամենադիտված