Զարգացման մրցաշար. Հայաստան Մ14 հավաքականը հաղթել է Բելառուսին (տեսանյութ)
ՍպորտԱպրիլի 10-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ ֆուտբոլի ակադեմիայում մեկնարկեց «Զարգացման» մրցաշարը: Առաջին խաղում հանդիպեցին Հայաստանի Մ-14-1 և Բելառուսի Մ-14 հավաքականները: Հայաստանի Մ-14-1 հավաքականը հաղթեց 2:1 հաշվով: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ի կայքը:
Մերոնց կազմում գոլերը խփել են Արմեն Սարգսյանը (12'), Կարեն Դավթյանը (69'): Բելառուսի կազմում գոլը խփել է Զախար Հեցելևը (70')
Հայաստանի Մ-14-1 հավաքականը դաշտ դուրս եկավ հետևյալ կազմով՝
1.Վազգեն Մարտիրոսյան, 23. Սարգիս Սողոմոնյան, 21. Արմեն Սարգսյան, 8. Արմեն Ադամյան, 2. Վանիկ Պետրոսյան, 10. Կարեն Դավթյան, 14. Հովհաննես Ղազարյան, 4. Միքայել Ղազարյան, 19. Սուրեն Ապրեսյան, 16. Վրեժ Մկրտչյան, 3. Էրիկ Հակոբյան
Պահեստայիններ՝ 12. Աշոտ Նիկողոսյան, 17. Արամայիս Խաչատրյան, 5. Իշխան Դարբինյան, 9. Լևոն Պետրոսյան, 14. Էրիկ Ամիրխանյան, 20. Սամվել Հարությունյան, 15. Նարեկ Հարությունյան, 6. Ալիկ Մկրտչյան, 18. Էդգար Հունանյան: