«90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ Սիմոնյան Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ Սիմոնյան Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել Մենք չենք պատրաստվում որևէ բան զիջել, որը մերն է. Ալեն Սիմոնյան Դժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի Տեղի է ունեցել ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստ Մարգարիտա Սիմոնյանը պատմել է, թե ինչպես է հրաշքով փրկվել «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությունից 

Հայկական մշակույթի արդիականացում և զարգացում. վերջին տասնամյակի ձեռքբերումները. ՖԻԼՄ

Տնտեսություն

Հայաստանյան մշակութային կյանքի վերջին տասնամյակի ձեռքբերումներն ամփոփվել են վավերագրական ֆիլմով: Հայաստանում բարեփոխումներ են իրականացվել թանգարանային ոլորտում, կառուցվել է Մատենադարանի գիտական մասնաշենքը,  մեր երկիրը միացել է «Թանգարանային գիշեր» նախաձեռնությանը, հաջողություններ է ունեցել գրականության, թատրոնի, կինոյի, թանգարանների, երաժշտարվեստի և մի շարք այլ բնագավառներում:

Տասնամյակի կարևորագույն նախագծերից մեկը Մատենադարանի նոր՝ գիտական մասնաշենքի կառուցումն էր, որի ճարտարապետն Արթուր Մեսչյանն է: Երկուսուկես տարի և 14 միլիոն դոլար պահանջվեց Մատենադարանի նվիրյալների տասնամյակների երազանքն իրականության դարձնելու համար: Գրատպության 500 տարվա պատմություն ունեցող երկրի համար սա իսկապես մեծ ձեռքբերում և նվեր էր:

2012 թվականին Հայաստանի 12-րդ մայրաքաղաքը դարձավ գրքի համաշխարհային 12-րդ մայրաքաղաք: Այս միջոցառման շրջանակում Երևան ժամանեցին աշխարհի գրական ոլորտի  հայտնի դեմքեր, 30 երկրի պատվիրակներ և 50-ից ավելի պատվավոր հյուրեր: Տարվա ընթացքում գրքի քարոզչություն իրականացվեց ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: Կազմակերպվեց 12 միջազգային ցուցահանդես, հայկական տաղավարները ներկայացվեցին գրքի 14 տոնավաճառներում և այլն:

Մեկ տարի անց՝ 2013 թվականին, Հայաստանի երկրորդ քաղաք Գյումրին դարձավ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք: Մշակույթի զարգացման և այն աշխարհին հավուր պատշաճի ներկայացնելու գործում, բնական է, չէր կարող ուշադրություն չհատկացվել թանգարանային ոլորտին: Վերջին 10 տարում վերանորոգվեցին ու տեխնիկապես հարստացվեցին հայաստանյան մի շարք թանգարաններ: 2015 թվականին Եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված նախագծերի շրջանակում վերակառուցվեց Ցեղասպանության թանգարանը:

2015 թվականի հունվարի 29-ին իր դռները բացեց Կոմիտասի թանգարան-ինստիտուտը՝  նպատակ ունենալով համակողմանիորեն ներկայացնել Կոմիտասի կյանքն ու գործունեության տարբեր ոլորտները, հանրահռչակել նրա բազմակողմանի երաժշտական ժառանգությունը: 

Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բազմաթիվ ստեղծագործական ծրագրերից «Քեզ հետ, Հայաստա՛ն» համերգաշարը համախմբեց 20-ից ավելի երևելի երաժիշտների, ովքեր 7 բացառիկ համերգներ տվեցին աշխարհի խոշորագույն քաղաքների բեմերում: Ցեղասպանության 100-րդ տարելիցը հիշատակվեց նաև Վենետիկի 56-րդ բիենալեում «Հայություն» ցուցադրությամբ: Բիենալեի գրան պրին՝ ոսկե առյուծը, նվաճեց հենց Հայաստանը: 2014-2015 թվականներին Ցեղասպանության թեմայով հրատարակվել է 360 գիրք, որից 241-ը՝ օտարալեզու:

Ինչպես հայտնի է, 2008 թվականից Հայաստանը միացել է «Թանգարանային գիշեր» նախաձեռնությանը, որի մասնակից թանգարանների թիվն ի սկզբանե 12 էր, իսկ արդեն 2017 թվականին այդ թանգարանների թիվը հասավ 113-ի:

2013 թվականը հռչակվեց հայկական գորգարվեստի տարի, ինչը նշանավորվեց Շուշիում գորգի թանգարանի ստեղծմամբ:

Վերջին տասնամյակը բարեփոխումների շրջան էր թե՛ թանգարանային, թե՛ թատերական և թե՛ երաժշտական կյանքում: Այս տարիների ընթացքում հիմնավորապես վերանորոգվեցին և գերժամանակակից լուսաձայնային սարքավորումներով վերազինվեցին թատրոններն ու համերգասրահները: Ստեղծվեցին Հայաստանի 150-ից ավել պատմական հուշարձանների և թանգարանների վիրտուալ տուրեր և թանգարաններից մի քանիսի աուդիոգիդեր: Մեր երկրում ցուցադրվել են եզակի գլուխգործոցներ, այդ թվում՝ Դալիի գրաֆիկան և Այվազովսկու հռչակավոր «Քաոսը»:

Մեծ ուշադրություն է հատկացվել գրադարանային ոլորտին: Բազմաթիվ գրադարաններ տեխնիկապես վերազինվեցին, շարունակվում է գրադարանների թվայնացումը:

Մշակվեցին տասնյակ փոփոխությունների և նոր օրենքների նախագծեր, ընդունվեց 13 ռազմավարական փաստաթուղթ, 2010 թվականին հաստատվեց ոչ նյութական մշակութային արժեքների ցանկը, որն այսօր ընդգրկում է 32 տարր: ՅՈւՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում Հայաստանը գրանցեց 5 ազգային տարր:

Այս 10 տարում վերելք է ապրել նաև հայ երաժշտարվեստը: Կայացման ճանապարհ են անցել հայտնի փառատոններ, որոնցից երկուսի՝ «Երևանյան հեռանկարներ»-ի և «Երևանյան միջազգային»-ի շրջանակներում Հայաստան են ժամանել հանրահայտ երաժիշտներ: Յուրաքանչյուր տարի հայաստանցի հազարավոր երեխաներ մասնակցել են հեղինակավոր մրցույթների ու փառատոնների, 497 մենակատարներ հանդես են եկել միջազգային մրցույթների:

Թատերական ոլորտում իրականցվել են 90-ից ավել ծրագրեր, բեմադրվել են համաշխարհային դրամատուրգիայի 160-ից ավելի բազմաժանր գործեր: Տեղական տարբեր փառատոնների շրջանակներում երևանյան թատերական նորույթները ներկայացվել են նաև ՀՀ մարզերում: «Մշակութային մարզ» նախագծով ամեն տարի 50-ից ավել ծրագրեր են իրականցվել նաև Արցախում և Ջավախքում: Դասական երաժշտությունից մինչև կինո. միջոցառումներ են կազմակերպվել նաև զինվորականների համար Հակաստանի և Արցախի զորամասերում:

Վերջին տասնամյակում իրականացվել է 345 կինոնախագիծ: Ազգային կինոֆոնդից թվայնացվել է 121 ֆիլմ: Վերջին 15 տարիների ընթացքում համաշխարհային կինոյի լեգենդներ են ժամանել Հայաստան՝ մասնակցելու «Ոսկե ծիրան» կինոփառատոնին:

Հետադարձ հայացք գցելով անցած 10 տարիներին՝ ակնհայտ երևում է իրականացված ահռելի աշխատանքը, որը նպաստել է մեր հարուստ ու դարավոր մշակույթի պահպանմանը, արդիականացմանն ու զարգացմանը: Շատ բան արվել է, սակայն անցնելու ճանապարհ դեռ կա, ճանապարհ, որն ունի հաջող մեկնարկ և նշանակալի արդյունքներ:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ալիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ ՍիմոնյանՍևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ ՍիմոնյանԱրմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել«Քեզ շատ եմ կարոտում». Անի Երանյանը շնորհավորել է հայրիկի տարեդարձը (լուսանկարներ) Մենք չենք պատրաստվում որևէ բան զիջել, որը մերն է. Ալեն ՍիմոնյանԴժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի Տեղի է ունեցել ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստ Մարգարիտա Սիմոնյանը պատմել է, թե ինչպես է հրաշքով փրկվել «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությունից«Հեղափոխական անդարդությունն» ու 4 տարի կառուցվող 13 տունըՍուրեն Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, հետևել մարտական հրաձգությանը (տեսանյութ)Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը մայիսին կհանդիպեն (տեսանյութ) Տղամարդկանց զգուշացրել են վտանգավոր հիվանդության առաջին նշանների մասինՔննարկվել են Երևանի գլխավոր հատակագծի մշակմանն առնչվող հարցեր Մայր Աթոռում Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկարներ)ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետինՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը «Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ ՔոչարյանԴասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարարՄարտի 7-ին ԱՄՆ-ն գրավոր կերպով նախազգուշացրել է ՌԴ–ին ահաբեկչական սպառնալիքի մասին․ Սպիտակ տունԻրաքում ԻՊ-ի բարձրաստիճան անդամ է սպանվելՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումըԲաղանիսցիները զայրացած են, վրդովված են իշխանության հայտարարություններից․ պատգամավոր Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Տղամարդը քաղցած լինելու շնորհիվ մեկ միլիոն դոլար է շահելԹուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-իԱԺ պատգամավորները գործուղվում են Բեռլին Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Հայաստանի ուղարկած մարդասիրական օգնությունը Եգիպտոսում է. 1-2 օրում այն կփոխանցվի Գազայի բնակիչներին Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում․ ԼավրովՓաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) «Մարդու սեռական դաշտը համարում եմ իր անձնական տարածք, որտեղ ոչ ոք չպետք է իր հետաքրքրասեր քիթը խոթի». Իլոնա ՆուրբեկյանԱռաջիկայում շատ լուրջ քաղաքական գործընթացներ են սպասվում․ Նաիրա ԶոհրաբյանԲաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացնում է որպես «ռազմական համալիր» Բրիթնի Սփիրսը լուսանկարվել է ամբողջովին մերկ (լուսանկարներ)5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում «Կրոկուսի» ահաբեկիչների և ուկրաինական կողմի միջև կապը հաստատվել է․ ՌԴ ՔԿՆարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրել է «իր տարածքում լրտեսական ցանց ստեղծելու» մեջՀայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. Խաչատուրյան (տեսանյութ) Մակրոնը հանդիպել է Բրազիլիայի նախագահի հետ (տեսանյութ)Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը Կապալառու կազմակերպությունը Նոր Հաճնի կամրջի վրա իրականացնում է փոսային նորոգման աշխատանքներ
Ամենադիտված